...

Աչքի գերան է կորել. համարել անվավեր

Աչքի գերան է կորել. համարել անվավեր

Իրավապաշտպան, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն ասել է. «Որևէ անձի նկատմամբ հայհոյանքը, որ գրվում է, հրապարակվում է և տարածվում է, դա պետք է ընկալել Հայաստանի հանդեպ արտահայտած հայհոյանք: Մենք չե՞նք կարող հայհոյանքի դեմն առնել: Եթե մենք մեզ ընկալում ենք որպես կիրթ հասարակություն, ես կարծում եմ՝ այսօրվանից ամեն մեկն իր ուժի չափ պետք է խոսի դրա մասին և վերջ դնենք այն երևույթին, որն ամբողջովին աղավաղում է հայ հասարակության պատկերը: Այս առումով ես դիմում եմ ԱԺ բոլոր պատգամավորներին՝ կոչ անելով, որ իրենք ժամ առաջ հրապարակայնորեն կոչ անեն վերջ դնել այդ երևույթին»:

«ՉԻ». Խոսեց, խոսեց, խոսեց, մենք մտածեցինք, վերջում կոչ է անելու Վիտալի Բալասանյանին, Գառնիկ Իսագուլյանին, քոչարյանական լրատվամիջոցներին ժամ առաջ հրապարակայնորեն վերջ տան հայհոյանքներով խոսելու, դրանք տարածելու երևույթին, պարզվեց, այդքանը Ազգային Ժողովի պատգամավորներին է ուղղված: 

Էլի թող ԱԺ-ին դիմի, բայց չմոռանա, թե հայհոյանքների, վիրավորանքների, կեղծիքների հիմնական դոզան որտեղից է ներարկվում:

Չնայած, Լարիսա Ալավերդյանի կեղծավորության և երկերեսանիության վրա զարմանալ պետք չէ. երբ հարյուրավոր քաղբանտարկյալներ ունեինք, ծպտուն չէր հանում, իսկ հիմա հանկարծ ու Ռ. Քոչարյանին է քաղբանտարկյալ համարում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5373 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ