...

Աչքն էլ հանել ենք

Աչքն էլ հանել ենք

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչու Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին, ասել է. «Լավ ենք անում»:

«ՉԻ». Ափսոս, այս ճեպազրույցի շարունակությունը չկա: Այնտեղ պատգամավորն ասել է. աչքներդ էլ հանել ենք: Հետո. կասկածող ենք ման գալիս: 

Հետո, երբ լրագրողները շատ են չամռվել, շարունակել ՀԱՊԿ-ի թեման փորփրել, ասել է. չուզողի... չէ, էս մեկը կիսատ թողնենք: 

Մենք անկախ երկիր ենք, չէ՞: Ախպեր ջան, ոնց ուզենք, տենց էլ կանենք, հիմա միջազգային հարաբերություններում «բեսպրեդելի» կանոններն են մոդա, պիտի այդ կանոններով շարժվենք:

Այնպես որ, արտառոց բան չի ասել Գագիկ Մելքոնյանը. մարդը միջազգային կանոնները հարգում է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   403 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ