...

Ալիկ Սարգսյանի երազը

Ալիկ Սարգսյանի երազը

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

Թռիչքներ երազում և արթմնի

Իրեն տանում են «Կոշի» գաղութ: Կամերի դուռը բացում են, ներս է մտնում, քարացած կանգնում: Ամբողջ կամերը ռեցիդիվիստներ են: Գույնը գցում է: «Արի, արի, տենանք ով ես»,- ձեն է տալիս խցի նայողը: Ճանաչում է նայողին` «Լիսկան» է: 

«Ուրդուց ե՞ս»: «Կանաչուտ գյուղից եմ, Ալիկ Սարգսյանի անվան փողոցում եմ ապրում»: «Ի՞նչ հոդվածով ես նստել»: «308-րդ հոդվածի 2-րդ մասով»: 

«Յաա, էս միլիցա ե՞ս»,- հարցնում է Լիսկան: Սփրթնած պատասխանում է. «Չէ, չէ, ի՞նչ ոստիկան, ակորդեոնիստ եմ, Վքեի հետ էլ քիփ եմ, լավ տղերքի ցավն էլ տանեմ»: «Դե մի բան նվագի, տենանք»:

Ինքը վերցնում է ակորդեոնը ու երգում. 

«Вот какая доля воровская,
Менты запрятали меня в неволю,
Сам себе я выбрал эту долю»:

«Լավ ա, լավ ա, աբրիս, առաջ արի»,- ասում է նայողը: Ինքը քայլ է կատարում ու նայում, թե ովքեր են կամերում նստած: Թանկանոց մատրասի վրա պառկած է «Կոբրա» մականունով Ռոբերտը: Աջ ուսին սատկած առյուծի պատկեր է դաջված, ձախ ուսին` պիցցա: Դոշին էլ գրած է. «Միակ տղամարդ»: 

Հայացքը ձախ է թեքում, այնտեղ պպզած է «Չաթլախ» մականունով Հրայրը: Վերջինս անընդհատ հոգոց է հանում ու նայում հայելուն: Պատի մոտ ինչ-որ մեկը առաստաղից լարեր է քաշում. վիզը ձգում է ու ճանաչում. «Տամոժնի» մականունով Գագոն ա: «Արմենչիկ, մի հատ կոֆե դիր»,- ասում է «Կոբրան»: Կամերի ամենահեռավոր անկյունից դուրս է գալիս «Արմենչիկ» մականունով Արմենչիկը: 

«Էս չեմ ջոկո՞ւմ, սաղ կառավարությանը ստեղ ե՞ն բերել: Դրսում մարդ չի՞ մնացել»,- գոռում է ինքը: «Էն մեր Սիրյոգն է դուրսը, փեսի հետ պոկեր է խաղում, կրվողը նստելու է»,- դավոլնի տեսքով ասում է «Չաթլախը»:

«Թե ասա քեզ պետք էր, սրանց հետ գլուխ դրեցի, իմ համար հանգիստ թաղային էի աշխատում»,- մրմրթում է ինքը ու պառկում նառին:

Արթնանում է նառի վրա պառկած:

«Չորրորդ իշխանություն», 2, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   27576 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ