...

Անատամ արկածախնդիրը

Անատամ արկածախնդիրը

«Ափսոսանքով փաստում ենք. օրվա քաղաքական իշխանությունը, չհետևելով բազմաթիվ հորդորների և զգուշացումների, երկիրը ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ: Դիմում ենք քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը, մեր հայրենակիցներին՝ միավորել իրենց ջանքերը՝ բացառելու «Այո»-ն, կանխելու հակապետական այս ընթացքը և, ի վերջո, ձեռնամուխ լինել իրական բարեփոխումների իրականացմանը: Այս նպատակներին հասնելու համար Դաշնակցությունը կձեռնարկի անհրաժեշտ գործողություններ»:

Սա հատված էր ՀՅԴ-ի երկարաշունչ հայտարարությունից:

«ՉԻ». Փաստորեն, ըստ դաշնակցության, ժողովրդի տեսակետը իմանալը և այն իմպերատիվ կերպով կիրառելն այլևս արկածախնդրություն է: Արկածախնդրություն չէ ԺԵԿ-ի կեղծ տեղեկանքով Ռոբերտ Քոչարյանին աջակցելը նախագահական ընտրություններին: Արկածախնդրություն չէ Հոկտեմբերի 27-ը պարտակելը: Արկածախնդրություն չէ լինել մի թիմում, որը կեղծեց 2003 թվականի նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Արկածախնդրություն չէ կյանքի չկոչել ՍԴ-ի որոշումը վստահության հանրաքվե անցկացնելու մասին: Արկածախնդրություն չէ լինել մի կառավարությունում, որը մարդկանց զրկեց իրենց տներից և որի վերաբերյալ ՄԻԵԴ-ն ընդունում է վճիռներ: Արկածախնդրություն չէ մասնակիցը դառնալ 2007 թվականի կեղծված ընտրություններին: Արկածախնդրություն չէ կոալիցիա կազմել Մարտի 1-ի ոճրագործությունը կազմակերպած ուժի հետ: Արկածախնդրություն չէ չդատապարտելն այն իշխանությանը, որը տարիներ շարունակ թալանեց երկիրը և բանակը: Արկածախնդրություն չէ լինել մի կառավարության կազմում, որի ղեկավար Սերժ Սարգսյանը խոստովանում էր, որ պատրաստ է զիջել ազատագրված տարածքները: Արկածախնդրություն չէ 2018 թվականի ապրիլի 17-ին ընտրել մեկին վարչապետ, որի դեմ փողոցներ էին դուրս եկել հարյուր հազարավոր համաերկրացիներ: Արկածախնդրություն չէ վերոհիշյալ ամեն ինչի համար ձայն չհանելը, միայն թե կուսակցության վերնախավի բիզնեսը բարգավաճի: 

Եվ, ի վերջո, մեծ-մեծ հայտարարություններ անելուց առաջ չպետք է մոռանալ, որ մի քանի ամիս առաջ «վճռական» պայքարի ելած ուժը միայն 20 հոգի կարողացավ մոբիլիզացնել: Արկածախնդրություն է, երբ չունես աջակիցներ, բայց ունես երկար լեզու: 

Նախկին ռեժիմին անմնացորդ ծառայելը բերեց նրան, որ Դաշնակցությունը չհաղթահարեց  խորհրդարան անցնելու 5 տոկոսանոց շեմը: Այս ոգով շարունակելու դեպքում ՀՅԴ-ն գրանցելու է մարդ-կուսակցությունների արդյունքների պես մի ցուցանիշ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2691 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ