...

Աներևակայելի Սամվելը

Աներևակայելի Սամվելը

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Աներևակայելի է, թե ինչը կարող էր գործարար աշխարհում ու կյանքում էական հաջողությունների հասած Գուրգեն Արսենյանին ստիպել դառնալ Նիկոլի նման ձախողակ-դավաճանի հաճախորդը: Ընդ որում ոչ թե 2018 թ. «փրկիչ» Նիկոլի, ումից շատ լավատեսներ կամ անտեղյակներ «Նոր Հայաստան» էին սպասում, այլ հազարավոր երեխաների արյամբ իր ձեռքերը լվացած ու Արցախը հանձնած, մեր պետականությունը կազմաքանդող այսօրվա Նիկոլի:

Սա իմ տրամաբանությունից դուրս է: Գուրգեն Արսենյանի հետ 5 տարվա համատեղ աշխատանքը, շփումները, տարբեր թեմաներով երկար զրույցները սա, կարծես, բացառում էին»:

«ՉԻ». Մեր քաղաքական դաշտում ինչ ասես, որ հնարավոր չէ: Այս 20-25 տարում այնքան բան ենք տեսել, որ մեզ դժվար է զարմացնել:

Բայց, օրինակ, Սամվել Ֆարմանյանը մի երկու անգամ մեզ զարմացրել է: Աներևակայելի է, թե ինչպես կարող էր «Օրինաց Երկիր» կուսակցության երիտթևի ղեկավարը մի ամսվա մեջ ճամբար փոխել և դառնալ Սերժ Սարգսյանի հաճախորդը: Մարդ, որը երդվում էր Արթուր Բաղդասարյանի արևով, մի ամիս հետո երդվի Սերժ Սարգսյանի արևով: Աներևակայելի է:

Էլ ավելի աներևակայելի է, թե ինչպես կարող է մարդը երեք տարի աշխատել Սորոսի գրասենյակում, ընդ որում, զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, հետո այդ նույն Սորոսի գրասենյակը համարել չարիքի առանցք, գործակալական ցանց և այլն:

Մեր երևակայությունից վեր է, որ Սամվել Ֆարմանյանը գործակալական ցանց է համարում իր նախկին աշխատավայրը՝ չհասկանալով, որ դրանով իրեն է ընդգրկում այդ «գործակալական ցանցի» մեջ: 

Այ, աներևակայելին սա է: Թե չէ Գուրգեն Արսենյանը Փաշինյանի աջակից կդառնա, չի դառնա, դրա մեջ որևէ արտառոց բան չենք տեսնում: Չենք ասում, լավ է, վատ է, այլ զարմանալու բան չկա այդտեղ: Ուրիշ բան, եթե Գուրգեն Արսենյանը 10 օր առաջ ՀՀԿ-ից լիներ, իսկ հետո թռներ այնտեղից Նիկոլ Փաշինյանի մոտ: Սամվել Ֆարմանյանի դեպքում դա ավելի հավանական է: Տեսել ենք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1267 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ