...

Պարոն նախկին խոսնակ, Սիմոնյանի կռանալուց ո՞ւր էիր

Պարոն նախկին խոսնակ, Սիմոնյանի կռանալուց ո՞ւր էիր

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Նամուս ունեցող իշխանությունը ներողություն կխնդրեր Արծվիկ Մինասյանից նման ստոր մանիպուլյացիայի և կեղտոտ ստոպ կադրի համար»:

«ՉԻ». Հիշեցնենք՝ խոսքը հայտնի լուսանկարի մասին է, երբ կառավարության անդամների երդմնակալության ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը կռանում է մինչև գոտկատեղ և այդպես շնորհակալություն հայտնում Նիկոլ Փաշինյանին ու Արմեն Սարգսյանին՝ իրեն նախարար նշանակելու համար:

Այսինքն, ըստ Ֆարմանյանի, նախագահը և վարչապետն են մեղավոր, որ Մինասյանն իրեն ստորացնելու գնով փորձել է շողոքորթել նրանց: Իսկապես երկաթյա տրամաբանություն ունի Միշիկի տեղապահներից մեկը նրա մեդիա կայսրությունում: 

Բայց Ֆարմանյանը երիտասարդ է և պետք է հիշի, որ մի բան դատապարտելուց առաջ կարելի է նաև աչքի պոչով անցկացնել սեփական ղեկավարի հետագիծը: Արծվիկ Մինասյանն առանձնապես գեր չէ և նրա համար դժվար չէր կռանալը: Այլ էր ԵՊՀ նախկին ռեկտորի պարագան: Արամ Սիմոնյանի համար՝ հաշվի առնելով նրա ֆիզիկական տվյալները, շատ դժվար էր նույն գործողությունը անել Սերժ Սարգսյանի առջև: Ֆարմանյանը այդ ժամանակ զբաղեցնում էր Սարգսյանի խոսնակի պաշտոնը և կարող էր կանխել այդ լուսանկարի պաշտոնական հրապարակումը: Բայց չի արել և այսօր իրեն թույլ է տալիս նման բարոյախրատական գրառումներ անել: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ փեսու պրոտեժեների այսօրվա մանիպուլյացիաների մասին:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3692 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ