...

«Արմնյուզը» ի՞նչ խնայողությունների հաշվին գնեցիր

«Արմնյուզը» ի՞նչ խնայողությունների հաշվին գնեցիր

«Վերջապես, ինչքա՞ն փող է աշխատել անձամբ ինքը` Նիկոլ Փաշինյանը, զենքի միջազգային այս սև շուկայում, և ո՞րն է թվային տեսքով այն գինը, հանուն որի նա վտանգի տակ է դրել մեր երկիրն ու նրա անվտանգությունը»,- ֆեյսբուքի իր էջում հարց է հնչեցրել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը:

«ՉԻ». Երկու տարի առաջ Սամվել Ֆարմանյանի կենսագրությունը երեխայի արցունքի պես մաքուր էր: Կրթություն ստանալուց հետո իրեն ամբողջովին նվիրել է քաղաքականությանը, իսկ այնուհետև՝ պետականությանը: Երկար դեգերումներից հետո վերջապես գտել է իր տեղը և դարձել Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ զինվորներից մեկը:

Բայց երկու տարի առաջ Միքայել Մինասյանը մի օպերացիա իրականացրեց, որն ստվերեց մաքրամաքուր Ֆարմանյանի կենսագրությունը: Պարզվեց, որ ամբողջ կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած Ֆարմանյանը խնայված այնքան գումար ունի, որ կարող է դառնալ մեդիակայսրության համասեփականատեր: Այսինքն՝ 400-500 հազար դրամ աշխատավարձից հետ է գցել և մի գեղեցիկ օր գնել «Արմնյուզը», «Թերթ էյեմը» և ինչ-որ ռադիոկայան:

Մնում է պատկերացնել, թե անցած քսան տարիներին ինչ ժուժկալ կյանք է վարել Ֆարմանյանը: Պատկերացնում ենք, թե որքան սոված և կիսասոված օրեր ու գիշերներ է անցկացրել, որպեսզի խնայի և հասնի իր երազանքին: Համոզված ենք նաև, որ նրան այդ տարիներին չի օգնել Գյումրիի մանկավարժական համալսարանի փոխռեկտորի պաշտոնը զբաղեցրած քույրը: Սամվելը այն անձնավորությունը չէ, որ իրեն թույլ տար օգտվել կոռուպցիոն ճանապարհներով ձեռք բերված միջոցներից:

Եվս մեկ նկատառում. Փաշինյանը կարծես թե արհամարհում է Ֆարմանյանի պատրոնի հարցադրումները, ուստի դժվար թե պատասխանի արժանացնի նրա աջակցին: Եվ որպեսզի Ֆարմանյանը չկորցնի մարզավիճակը, խորհուրդ ենք տալիս Սերժ Սարգսյանից ու Միքայել Մինասյանից հարցնի՝ «ՎիքիԼիքսի» տարիներ առաջ արած հրապարակումը, որ Հայաստանը ներգրավված է զենքի ապօրինի վաճառքի սխեմաներում, որքա՞նով է համապատասխանում իրականությանը: Ի՞նչ է ասել Հայաստանում ԱՄՆ դեսպանը Սարգսյանին և ի՞նչ տոնայնությամբ է զգուշացրել, որ այլևս չկրկնվի նման գործելաոճը: Միգուցե պատասխանեն հավատավոր զինակցին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3359 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ