...

Ավանակների ապստամբությունը

Ավանակների ապստամբությունը

«...Ի՞նչ են ասում Նիկոլ Փաշինյանի ձեռքում դեռևս պատանդի կարգավիճակում գտնվող նրա թիմակիցները կամ նրա արդեն հատուկենտ աջակիցները: Երկու միտք.

Ճամփի կեսին ձիերին չեն փոխում: Երկրում արտակարգ իրավիճակ է, մենք պատերազմի մեջ ենք անտեսանելի թշնամու դեմ, և սխալ կլինի համավարակի ու արտակարգ իրավիճակի պայմաններում գնալ վարչապետի փոփոխության: ...

«Ձիերի» մասով, երևի անհնար է ավելի դիպուկ ու այլաբանորեն արտահայտվել, քան դա արել է հայ ժողովրդի ու արցախյան գոյամարտի մեծ բարեկամ, պատերազմական փառահեղ ճանապարհ անցած ռուս գեներալ Լեբեդը. «Да, коней на переправе не меняют, а ослов - можно и нужно менять»:

Մասնակի մեջբերումը Միքայել Մինասյանի վաղեմի ընկեր, ֆանատ, իր «բանջարով» ՀՀ նախկին գլխավոր փեսայի եթերային «քանքարի» հետ մրցող Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան ստատուսից է:

«ՉԻ». Նախ մի փոքրիկ «սպռավոչկա» այս գործչի ու նրա վերջին շրջանի գործունեության մասին: Բաղրամյան 26-ի նախկին մամլո խոսնակը, ԱԺ պատգամավորն ու ՀՀԿ-ականը, որը հասցրել է այս ընթացքում մի քանի կուսակցություն փոխել` հասցնելով լինել նաև ՕԵԿ-ական, իր կարիերայի թռիչքի համար պարտական է մեկ մարդու` Մինասյանին, ու հանուն նրա իրեն դրել է հարվածի տակ ու հայտնվել հիմար կացության մեջ: Նա նույնպես, ինչպես գիտենք, այն ընթացքում, երբ Մինասյանը հայթայթում է իր հերթական «կաշայի» բաղադրատոմսն ու մոնտաժում այն, հանդես է գալիս լայվերով: Սակայն ոչ թե խոհանոցային, այլ բալկոնային ու հայտնի հոգեթերապևտի առոգանությամբ փորձում է համոզել Փաշինյանին հրաժարական տալ, «լավով» հեռանալ: Քանի ուշ չէ: Ժամանակ առաջ էլ, երբ չէր լուծվել Երևանի աղբահանության հարցը, քաղաքապետի դեմ արշավի ակտիվիստներից էր. խեղճը կոտորվեց կուտակված աղբի լուսանկարներ տարածելով` կից պահանջելով Մարությանի հրաժարականը:

Դառնանք ձիերի ու ավանակների մասին Ֆարմանյանի դիտարկմանը` հիշեցնելով, թե ովքեր էին ղեկավարում երկիրը, երբ տեղի ունեցան մասնավորապես 2008-ի «Մարտի 1»-ի արյունալի դեպքերը, հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության ֆիասկոն, 2016-ի Ապրիլյան պատերազմը, 2016-ի հուլիսին ՊՊԾ գնդի գավումը...

Այս բոլոր պատմա-ճակատագրական անցքերից հետո ու առաջ, դրանց արանքներում, Սերժ Սարգսյանի կառավարման գրեթե ամեն օրն անցել է նրա հրաժարականի պահանջով, հանրային օրակարգի թիվ մեկ հարցը եղել է իրենց «ձի» երևակայող «ավանակներին» անհապաղ փոխելու հարցը: Այդ գերհասունացած պահանջը, սակայն, մշտապես լռեցվել է դուբինկայի ուժով, ջրցան մեքենաներով ու քաղաքական առուծախերի միջոցով: Ու միայն 2018-ի հեղափոխությունն ի վիճակի եղավ կոտրել գլխավոր-գերագույն «ավանակի» ու նրա թիմի համառ դիմադրությունը` դրանից բխող հայտնի հետևանքներով: Այնպես որ, ճիշտ է ասում Ֆարմանյանը, երբ նույն գրառման մեջ նշում է, որ Փաշինյանն ընտվել է «միանգամայն օրինակարգ եղանակով» ու պետք է սպասել մինչև հաջորդ` 2023թ. ընտրություններ, որպեսզի ժողովուրդն իր քվեարկությամբ որոշի` իրեն պետք է «ձիե՞րը» շարունակեն կառավարել, թե՞ ժամանակին պատանդած հին ու նորացված «ավանակների» վերադարձն է ուզում:

Հ.Գ. Ֆարմանյանն էլ, ինչպես նախկին այլ իշխանականներ, տանջող ցավ ունի` հետախուզման մեջ գտնվող քույր, որն, ի դեպ, բավական ակտիվ է Ֆեյսբուքում: Խարդախության մեջ մեղադրվող Շիրակի պետհամալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը ոչ միայն պարտաճանաչ կերպով տարածում է Միասյանի լայվերը, այլ նաև արձագանքում է եղբոր ստատուսների տակ գրվող քոմենթներին: Է~հ, իրավապահների ականջը կանչի:

Հեղինե Մանուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1344 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ