...

Միշիկը մի բան գիտեր

Միշիկը մի բան գիտեր

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Քաղաքական կոպտագույն վրիպում է ԵԽԽՎ օրակարգում հայ ռազմագերիների հարցի ներառումը: Ահա, թե ինչու:

Ա.) Նախ, հայաստանյան շահերի տեսանկյունից քաղաքական կոպտագույն վրիպում է ԵԽԽՎ օրակարգում հայ ռազմագերիների հարցի ներառումը:

Բ.) Վաղը երեկոյան նախատեսված այդ քննարկումը ոչ միայն միլիմետր անգամ չի մոտեցնելու Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցի լուծումը, այլ ճիշտ հակառակը՝ վնասելու է այդ գործին: Հիշե՛ք:

Գ.) Ինչու՞: Որովհետև, Եվրոպայի խորհուրդը, եվրոպական ու միջազգային այլ կառույցները, նաև ԵԽԽՎ-ն, մի խոսքով, ողջ միջազգային հանրությունը, որը մատը մատին չտվեց Ադրբեջանի կողմից Թուրքիայի անթաքույց մասնակցությամբ ձեռնարկված վերջին պատերազմի ողջ ընթացքում, չդատապարտեց ուժի կիրառումը արցախցիների դեմ, չդատապարտեց Ալիևի ռազմական հանցագործությունները և գործնական ոչինչ չարեց պատերազմը դադարեցնելու համար, հիմա սեփական դեմքը փրկելու բացառիկ հնարավորություն է ստանում. օդում հնչելիք դատարկ և իրավական որևէ հետևանք չառաջացնող ելույթների միջոցով (գերիների հարցը ներառված է ԵԽԽՎ ընթացիկ հարցերի քննարկման բաժնում- current affairs debate, ինչը նշանակում է, որ չի ընդունվելու որևէ բանաձև, իրավական որևէ հետևանք այդ քննարկումը չի ունենալու)՝ ասելու, որ դատապարտում է Ալիևին, կոչ է անում ազատ արձակել մեր տղաներին և այլն: Բայց ամենակարևորն այլ բան է: ԵԽԽՎ պատգամավորները «հայկական հարցը» այս անգամ ևս օգտագործելու են որպես մանրադրամ մի կողմից Ադրբեջանի ու Ալիևի հետ իրենց ունեցած մեծ հաշիվներում»:

«ՉԻ». Իսկապես երկաթյա փաստարկներ, թե ինչու հայկական կողմը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի գերիների հարցը չընդգրկվեր ԵԽԽՎ նիստի օրակարգում:

Եթե ԵԽԽՎ-ն այդքան անպիտան և անատամ կառույց է, ինչո՞ւ էիք տարիներ շարունակ գովազդում ձեր ելույթները այդ կառույցում: Ինչո՞ւ էիք հատկապես հպարտանում ադրբեջանցի պատգամավորների հարցերին Սերժ Սարգսյանի տված ջախջախիչ պատասխաններով:

Նույն տրամաբանությամբ Ա, Բ, Գ և մինչև Ֆ կարելի է հարցնել՝ այս կամ այն երկրի կողմից Ցեղասպանության փաստի ճանաչումը քանի՞ միլիմետր է մոտեցնելու Արևմտյան Հայաստանի հողերի վերադարձը:

Նույն կերպ կարելի է արձանագրել՝ մեր ինչի՞ն է պետք, որ աշխարհը ճանաչի Ցեղասպանությունը. չէ՞ որ ժամանակին մատը մատին չխփեց այն կանխելու համար: Ոչինչ չարեց, որ այն տեղի չունենա: Ինչո՞ւ հիմա հնարավորություն տանք, որ փրկեն սեփական դեմքը:

Պարզ չէ՞, որ Ցեղասպանության փաստը Արևմուտքը օգտագործում է որպես մանրադրամ Էրդողանի հետ հարաբերություններում: Էլ ի՞նչ իմաստ ունի լոբբինգ անել, որ մասնավորապես ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Ֆարմանյանն այսպիսի խնդրահարույց մտքեր է արտահայտում, որ Միքայել Մինասյանն էլ ստիպված արձանագրում է՝ ժողովուրդը ցանկանում է Ֆարմանյանի մահը:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   859 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ