...

Ֆարմանյանի հալյուցինացիաները խրոնիկ բնույթ են կրում

Ֆարմանյանի հալյուցինացիաները խրոնիկ բնույթ են կրում

«Մեր ժամանակների ամենախոշոր միֆն այն է, թե իբր Նիկոլ Փաշինյանը վայելում է ժողովրդի մեծամասնության վստահությունը, դա այդպես չէ, ու շատ շուտով կգա այդ միֆը հօդս ցնդելու պահը». գրառման հեղինակը Սամվել Ֆարմանյանն է:

«ՉԻ». Մեր ժամանակների ամենամեծ միֆերից է, թե իբր հանրապետականը բացի շմայսներից ու մանվելներից ունի նաև քաղաքականապես կրթված զանգված և նրանց շարքերին է պատկանում նաև Սերժ Սարգսյանի նախկին խոսնակը: Ֆարմանյանի մտքի մեջբերված հատվածը գալիս է ապացուցելու, որ դա խնամքով կառուցած միֆ է:

Գնահատականն ամենևին էլ վիրավորանք կամ հակադարձում չէ: Տեսեք՝ Միշիկի բիզնեսներից մեկի զիցնախագահը իր տեսակետը հնչեցնում է մի ժամանակաշրջանում, երբ հասարակական տրամադրությունների շոշափման հնարավորությունը գրեթե վերացված է կամ գոնե հասցված է նվազագույնի: Եվ ուրեմն՝ ինչպե՞ս է Ֆարմանյանը հասկացել, որ Փաշինյանը չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը:

Հարազատների՞ց է հարցրել: Իհարկե, նրանք դեմ են Փաշինյանին. չէ՞ որ նրա  պատճառով է Ֆարմանյանի քույրը գտնվում հետախուզման մեջ՝ յուրացումների մեղադրանքով: Քառյակ մեդիայո՞ւմ է հարցրել: Իհարկե, նրանք դեմ են Փաշինյանին. չէ՞ որ նրանք վարձատրվում են դեմ լինելու համար, չէ՞ որ նրանք վախենում են, որ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի աշխատելուց հետո կարող է պարզապես գործազուրկ դառնան, քանի որ մեդիակայսրությունը հենց այդ հիմքերի վրա է ստեղծվել:

Քաղաքական տգիտության դրսևորում է՝ պնդել, թե մեկը չունի վստահություն և դրա հիմքում որևէ ապացույց չդնել: Սոցիոլոգիական հարցում չեք կարողանում անցկացնել, գոնե հնարավորություն ունենայիք որպես պնդման փաստարկ նշել փողոցի տպավորությունները: Բայց հայտնի պատճառներով չեք կարող պնդել, թե փողոցի շփումներից եք ստացել այդ տպավորությունները:

Թեպետ Ֆարմանյանի դեպքում ամեն ինչ օրինաչափ է: Եթե շոգեբաղնիքում քննիչի հետ խոստովանություն էր «բեմականացրել», ոչինչ չի խանգարում պնդել, որ սուպերմարկետում, դրամարկղի մոտ Փաշինյանի վստահության վերաբերյալ հանրաքվե է անցկացրել ու ջախջախիչ հաղթանակ տարել: Օրինակ՝ կարող է պնդել, որ մարդիկ իրեն զիջում էին հերթը՝ նշելով, թե Ֆարմանյան ջան, դու առաջ անցիր, դու ռեժիմի դեմ պայքարում մեզ շատ ես անհրաժեշտ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1955 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ