Ներկայացնում ենք նախագահ Արմեն Սարգսյանի՝ առաջիկա շաբաթվա քաղաքական կոնսուլտացիաների ժամանակացույցը:
Շաբաթը խիստ ծանրաբեռնված է և հագեցած քաղաքական լուրջ դերակատարների հետ հանդիպումներով:
Երկուշաբթի՝ հանդիպում ՀՀՇ-ի Գևորիկի, ՀՀԿ-ի տատիկի ու Իռայի ամուսնու հետ:
Երեքշաբթի՝ առանձնազրույց Դոգի հետ:
Չորեքշաբթի՝ ընդունելություն Մգեր Արմենիայի կուսակցության ակտիվի հետ:
Հինգշաբթի՝ սուրճի սեղանի շուրջ քաղաքական վերլուծություններ բոլոլա կանխատեսող տաքսիստի հետ:
Ուրբաթ հանդիպումներ չեն նախատեսվում, որովհետև այդ օրը նախագահը չի ստորագրելու մի շարք օրենքներ:
Շաբաթ-կիրակի՝ բարբեքյու իրավունքի ուժով Գլխավոր շտաբի պետ դարձած Արտակ Դավթյանի, ԳՇ պետի ժամանակավոր պետ Գրիգորյանի ու դատարանի որոշմամբ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ: