...

Ապրիլի 1-ն է, բայց Ռուսաստանը մեզ հետ չի կատակում

Ապրիլի 1-ն է, բայց Ռուսաստանը մեզ հետ չի կատակում

Ապրիլի 1, 2020թ., Վրաստան. Իշխանությունները որոշում են կայացրել, որ մինչև 200 կվ էլեկտրաէներգիա ու մինչև 200 խորանարդ մետր գազ սպառող քաղաքացիների մարտ, ապրիլ, մայիս ամիսների ծախսը կֆինանսավորի պետությունը:

Ապրիլի 1, 2020թ., Հայաստան. «Գազպրոմ Արմենիան» հայտարարել է, որ մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով, ինչի համար կդիմի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

«ՉԻ». Սա ապրիլմեկյան կատակ չէ: Սա՝ իրականություն է: Թե ինչու է Վրաստանի իրականությունն այսպես տարբերվում հայկականից, պատճառները շատ են: 

Թերևս, գլխավոր պատճառը Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի հանցավոր քաղաքականությունն է, որի արդյունքում Հայաստանի գազաէներգետիկ համակարգը՝ իր բոլոր ենթակառուցվածքներով, խողովակներով, ամեն ինչով, մոնոպոլ իրավունքներով հանձնվեց կամ նվիրվեց Ռուսաստանին: 

Արդյունքում ամբողջ աշխարհում այսօր ուղիներ են փնտրում և քայլեր են ձեռնարկվում՝ մարդկանց սոցիալական ծանր վիճակը մեղմելու, նրանց օգնելու համար, իսկ Հայաստանում գազի գինն են որոշում բարձրացնել:

Ընդ որում, ամբողջ աշխարհում գազն ու նավթը էժանանում են, իսկ Հայաստանում՝ թանկանալու է: Այսինքն, Ռուսաստանը խոշոր վնասներ է կրում նավթագազային ռեսուրսների էժանացման պատճառով, որոշել է վնասի մի մասը Հայաստանից հանել: Դա նրանց իրավունքն է, ու դրա համար պետք էր դատել նրանց, ովքեր այդ իրավունքը տվել էին Ռուսաստանին:

Հ.Գ. Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ-ը Հայաստանին որպես օգնություն տալիս է 1.3 միլիոն դոլար, Եվրամիությունը հայտարարել է Հայաստանին մի քանի միլիոն եվրո հատկացնելու մասին, իսկ մեր ռազմավարական գործընկեր և դարավոր բարեկամ Ռուսաստանը թանկացնում է գազը:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3615 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ