...

Արցախը հանձնելու ժամանակները

Արցախը հանձնելու ժամանակները

«Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը գրել է. «Այսօր, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին մենք կորցրինք Արցախը»:

«ՉԻ». Մինչ քոչարյանականներն ու դաշնակները վրա են տվել Արթուր Դանիելյանին, մենք ասենք, որ Արցախը հոկտեմբերի 27-ին չենք կորցրել: 

Կորցրել ենք այն ժամանակ, երբ մեր հաղթանակներին չկարողացանք տեր կանգնել: 

Կորցրել ենք այն ժամանակ, երբ այ էս նույն քոչարյանականներն ու դաշնակները մեր հաղթանակի տարիները մթի ու ցրտի տարիներ սարքեցին:

Կորցրել ենք այն ժամանակ, երբ մի հատ ԺԵԿ-ի տեղեկանքի համար ուրացան Արցախը, հետո՝ ընկերներին, հետո՝ զինակիցներին:

Կորցրել ենք այն ժամանակ, երբ մի կտոր լափի համար տնտեսությունը սկսեցին բզիկ-բզիկ անել:

Կորցրել ենք այն ժամանակ, երբ պատերազմի իրական հաղթողներին դավաճան հայտարարեցին, որ քողարկեն իրենց դավաճանությունները:

Կորցրել ենք այն ժամանակ, երբ իրենց անասնական բնազդներին հագուրդ տալու համար հերթով սկսեցին սպանել մեր հրամանատարներին, իրենց գյադայական էությամբ ընկան Լաչինի միջանցքը պահած Վանո Սիրադեղյանի ետևից:

Այնպես որ, մինչև հոկտեմբերի 27-ը արդեն սկսել էին Արցախը հանձնել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1406 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ