...

Արմեն Աշոտյանի երազը

Արմեն Աշոտյանի երազը

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

Ինքը գտնվում է Երևանի «Հանրապետական» մարզադաշտի հյուրերի համար նախատեսված հանդերձարանում: Իրենք խայտառակ հաշվով պարտվում են, և բոլորը գլուխները կախել են: Միայն մեկն է բղավում: Բարձրացնում է գլուխը, տեսնում է` մարզիչն է: Ցածրահասակ, մուլտֆիլմի հերոսի հիշեցնող արտաքինով, դեղին շորտիկով մեկն է:
«Դուք թիմ չեք, դուք ֆուտբոլիստ չեք: Դուք միայն պայմանագրով նախատեսված միլիոնները ուտելու համար եք»,- բղավում է մարզիչը:

«Վիգե՛ն, ճիշտ ա ասում, դու հենակետային կիսապաշտպան չես, դու սովորական LGBT ակտիվիստ ես: Փոխանակ ձախողես հակառակորդի գրոհները, գլուխդ կախ նայում ես նրանց ֆուտբոլիստների ոտքերին: Քեզ հազար ասեցի՝ նայի գնդակին, ոչ թե հակառակորդի ֆուտբոլիստների ոտքերին»:

«Էդի՛կ, եզրային հարձակվող ես, բայց շարժվում ես ԷՇ-ի արագությամբ»:

«Դավիթ, ա՛յ Դավիթ, ինչ ասեցի Վիգենի պահով, նույնը քեզ է վերաբերվում: Դարպասապահ ես, բայց ուրախանում ես, որ քեզ խոցում են: Հազար ասեցի՝ էդ ժամուկեսը դիմացի, հետո ով որտեղ ուզում ա, թող խոցի»:

«Միշի՛կ, մարդիկ ճիշտ էին, որ ինձ քննադատում էին: Զուտ բարեկամական կապերի պատճառով է, որ հիմնական կազմում ես: Դաշտում քեզ գործելու անսահմանափակ հնարավորություններ տվեցի, բայց միևնույն է՝ քո ՕԳԳ-ն զրո է»:

«Շահնազարյա՛ն, հազար ասեցի, խաղից առաջ դեղեր մի խմի, ակնհայտ է, որ քեզանից են դոպինգ փորձանմուշ վերցնելու և ամբողջ թիմին քո պատճառով «պալիտ» են անելու»:

Իր մեջ ուժ է գտնում և դիմում է մարզչին:

«Միգուցե Վանեցյանի՞ն մտցնենք խաղադաշտ»:

«Արմե՛ն, աշոտյան եղի աչքիցս: Դու այդպես էլ չսովորեցիր խաղի կանոնները: Նա առաջին խաղակեսում խաղում էր մրցակցի համար և վճռական պահին պետք է ինքնագոլ գրանցեր, բայց հակառակորդի մարզիչը դա կանխեց՝ նրան փոխարինելով»:

Զարթնում է վարորդի ձայնից. «Արմե՛ն, վե՛ր կաց, էլի քրեական գործ են հարուցել, էլի գրավի փող է պետք»:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   14306 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ