...

Արմեն Գևորգյանը ճիշտ է

Արմեն Գևորգյանը ճիշտ է

«Դատական գործընթացը տեղի է ունենում անադեկվատության մթնոլորտում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին փոխվարչապետ, ներկայումս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ մեկնաբանելով այն, որ դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չի տվել իրեն մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին։

«ՉԻ». Դե եկեք ու մի համաձայնվեք պարոն Գևորգյանի գնահատականին: Անցած երեք տարիներին հասարակությունը, իշխանությունը, մամուլը և դատախազները բազում գնահատականներ են հնչեցրել ֆարս հիշեցնող այս դատական պրոցեսի վերաբերյալ, բայց Գևորգյանինը ամենաճշգրիտն է:

Այս դատական պրոցեսը իսկապես անադեկվատության փառատոն է հիշեցնում: Երեք տարի է, ինչ մեղադրյալները և նրանց փաստաբանները զավեշտի են վերածել դատական գործընթացը, չեն թողնում, որ այն գոնե դատական լսումների բուն փուլ մտնի, բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում են, որ հրապարակվի մեղադրական եզրակացությունը, բայց դատավորի ու դատախազների հեչ պետքն էլ չէ: Ճիշտ է՝ երկրորդները մի փոքր աղմկում են, վիճում, բայց դա հին կովկասյան ավանդույթ է և պետք չէ ուշադրություն դարձնել:

Տպավորություն է, որ դատավորը և դատախազները սկսել են տառապել Ստոկհոլմյան սինդրոմով և կարծում են՝ եթե ավարտվի դատը, կավարտվի նաև իրենց կյանքը: Ուստի անում են ամեն ինչ, որ այն երկարի:

Արմեն Գևորգյանը ճիշտ է. հակառակ կողմը ադեկվատ չէ, չի հասկանում, որ չի կարողանում, բայց վատնում է այդ բազմազբաղ մարդկանց ժամանակը:

Հ.Գ. Թողնեիք՝ թող գնար: Կգար՝ լավ, չէր գա՝ հազար անգամ ավելի լավ, կասեիք՝ փախավ: Ե՛վ դուք կպրծնեիք, և՛ հասարակությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   795 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ