...

Это нам дали 15 суток

Это нам дали 15 суток

Երեկ դատարանում Արմեն Գևորգյանը հայտարարեց, որ դատարանն իրեն գերության մեջ է պահում:

«ՉԻ». Եթե Աննա Դանիբեկյանը մի քիչ հումոր ունենար, ապա կպատասխաներ սովետական հայտնի ֆիլմի խոսքերով. "Вы думаете, что мне дали 15 суток? Это нам дали 15 суток":

Եվ իսկապես, Արմեն Գևորգյանին թվում է, թե դատավորը միայնակ պետք է տանջվի, ամեն երեքշաբթի գա ու միայնակ մեկ դերասանի թատրոն խաղա: Ոչ, սա կոլեկտիվ խաղ է, և Արմեն Գևորգյանը այս ներկայացման առանցքային հերոսներից է: Այնպես որ՝ թող բարի լինի և ամեն երեքշաբթի ներկայանա դատավարություն-ներկայացման:

Իսկ եթե լուրջ, ապա Գևորգյանը գերությունից ազատվելու հնարավորություն ունի, Բաքվի բանտում չէ: Վերջապես կողմնորոշվում է, թե ովքեր են իր սրտի փաստաբանները և պահանջում է, որ վերջ դնեն աննպատակ և անվերջանալի միջնորդություններին ու անցնեն բուն դատաքննության փուլին, որտեղ համոզված ենք՝ միանշանակ կապացուցվի, որ նա մեղք չունի: Սիլվա Համբարձումյանը ցանկացել է նրան գայթակղել, բայց ինքն անդրդվելի է մնացել: 3 միլիոն դոլարն այն գումարը չէ, որ կարող էր գայթակղել Հայաստանի ամենախելացի, խոստումնալից, Քոչարյանի դպրոցն անցած կադրին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   735 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ