Ալեն Սիմոնյան. Կենդանակերպի նշանը՝ Զրահակիր
Այս շաբաթը հագեցած կլինի նորանոր նվաճումներով:
Երկուշաբթի օրը կառավարության որոշմամբ ձեր աշխատասենյակի պատուհանները կփոխվեն, քանի որ դրանք բարոյապես մաշված են:
Երեքշաբթի փողոցում պատահաբար կտեսնեք Արթուր Դանիելյանին. մտքերի կարճ փոխանակում, երեկոյան ոստիկանությունում հաղորդում կտաք ձեր կոստյումի կոճակն առանձնակի դաժանությամբ պոկելու փաստի առթիվ:
Չորեքշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Կապանից Թեհրան գնացող ճանապարհը շրջանցող նոր ճանապարհի կառուցման տենդերի մասին. երեկոյան «Մեկ պատուհան» ՊՈԱԿ-ից ձեզ աչքալուսանք կտան՝ տենդերը շահելու կապակցությամբ:
Հինգշաբթի օրը կհայտարարեք, որ իսկական կապիտուլյանտը Սերժ Սարգսյանն է, որ առանց կռվի ու զոհերի հանձնեց իշխանությունը:
Ուրբաթ օրը մասնավոր ինքնաթիռով կմեկնեք Բադեն-Բադեն, ստանալու BMW կոնցեռնի «Տարվա լավագույն հաճախորդ» մրցանակը:
Շաբաթ-կիրակի օրերն անցկացրեք Աբու Դաբիում. աստղերի համաստեղությունում գտեք ձեր տեղը: