Արմեն Սարգսյան. Կենդանակերպի նշանը՝ Սնդիկ-Բոքոնիկ
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը խիստ գերհագեցած կլինի աշխատանքով:
Երկուշաբթի օրը կմերժեք Նիկոլ Փաշինյանի՝ նոր խորհրդարանի առաջին նիստին մասնակցելու հրավերը՝ պատճառաբանելով, որ կարևոր տեղ ունեք գնալու:
Երեքշաբթի օրը կմասնակցեք Ռիո-դե-Ժանեյրոյի հոբելյանական 65-րդ կարնավալի բացման արարողությանը:
Չորեքշաբթի օրը Մեծ Բրիտանիա կժամանեք՝ Ուիմբլդոնի մրցաշարին ներկա գտնվելու համար. կպարզվի, որ ֆինալն արդեն ավարտվել է:
Հինգշաբթի օրը փոխհրաձգություն և լարվածության աճ Սյունիքում, Գեղարքունիքում, Երասխում. կհայտարարեք, որ ոնց որ թե ձեր մոտ Քովիդի հնդկական շտամի սիմպտոմներ կան, ստիպված պիտի մնաք Վենետիկում:
Ուրբաթ օրը Մոսկվայում առարկություններով ետ կվերադարձնեք ձեր հետ սելֆի անելու բոլոր առաջարկները:
Շաբաթ և կիրակի օրերին Վարշավայի փողոցներում զբոսնելիս աշխատեք ռաստ չգալ Հրանտ Բագրատյանին. աստղերը երբեմն կապտում են: