...

Աստղերը հուշում են. Արմեն Սարգսյան

Աստղերը հուշում են. Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյան. Կենդանակերպի նշանը՝ Թափառաչղջիկ

Այս շաբաթը կհուսադրի իր տեխնոլոգիական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը դասախոսություն կկարդաք ԵՊՀ ֆիզմաթի ասպիրանտուրայում. «Բա մեր համաշխարհային ցեղը, էսպես գնա ու կորչի՞» թեմայով:

Երեքշաբթի օրը պաշտոնական հանդիպում Լաոսի հայ համայնքի միակ ներկայացուցչի հետ. կքննարկվեն հայ-լաոսական հարաբերությունների աշխուժացման հեռանկարները:

Չորեքշաբթի օրը կմասնակցեք «21-րդ դարի Թայլանդն ու Հայկական Թալան» օնլայն-կոնֆերանսին՝ նվիրված կոռուպցիայի փորձի փոխանակմանը:

Հինգշաբթի օրը կոնֆերանսի կեսից շտապ կվերադառնաք Հայաստան՝ ստորագրելու ԱԺ ընդունած՝ «Ազգային Ժողովի ընդունած օրենքի նախագծերը պարտադիր ստորագրելու» վերաբերյալ օրենքի նախագիծը:

Ուրբաթ օրը չեք կարողանա ներս մտնել ձեր աշխատասենյակ. կպարզվի, որ դռան փականն է ժանգոտվել: 

Շաբաթ-կիրակի օրերին աստղերը խորհուրդ են տալիս ծանոթանալ Տեսլայի տեսլականներին. բայց ավելի լավ է, մոռանաք այդ սիքտիրչի բաները:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3112 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ