ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ
Գագիկ Ծառուկյան - կենդանակերպի նշանը - Մուլտի առյուծ։
Շաբաթը հագեցած կլինի տեր փնտրելու որոնողական աշխատանքներով:
Երկուշաբթի կհայտարարեք, որ ունեք տեսակետ Հրայր Թովմասյանի վերաբերյալ, բայց չեք հայտնի մինչև չգա հյուսիսի ձեր բարեկամը: Կգա և ձեր տղամարդու խոսքը կասեք:
Երեքշաբթի կանցկացնեք բեղերով անձնավորության ուսին լացելով, կպատմեք ձեր բոլոր դարդերը, անպայման կնշեք, թե ով է ձեզ անընդհատ նեղացնում:
Չորեքշաբթի Գևորգ Պետրոսյանը ձեր համար կկարդա Մխիթար Գոշի «Դատաստանագրքից» հատվածներ: Ձեզ հատկապես կհետաքրքրեն փողերի լվացման և սահմանադրական կարգը տապալելու հատվածները:
Հինգշաբթի կհանդիպեք ձեզ նեղացնողի հետ: Ջուր չխմեք, որովհետև ստիպելու է խմել ամբողջ այն ջուրը, որ առաքել եք հեղափոխության համար:
Ուրբաթ կայցելեք Իզմիրլյան կենտրոն: Բժիշկներին նորմալ կվարձատրեք, որ գրեն՝ պարզապես մրսել եք:
Շաբաթ-կիրակի անցկացրեք համակարգչի առջև, փորձեք յութուբից հնարավորինս ջնջել «Վիրավոր առյուծ» հիթը:
«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 4-ը հոկտեմբերի
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: