ՀՅԴ. Կենդանակերպի նշանը՝ Խոսող թութակ
Այս շաբաթը հագեցած կլինի հրշեջ-փրկարարական իրադարձություններով:
Երկուշաբթի օրը Իշխան Սաղաթելյանը կհայտարարի, որ ընդդիմության նախկին չի լինում:
Երեքշաբթի օրը ռազմավարական բարձունքներ կգրավեք Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների սահմանագծում:
Չորեքշաբթի օրը լայնամասշտաբ հարձակում թուրք-սորոս-մորոս-ջհուդ-դավաճան քաղաքացիների դեմ. մարտերի ընթացքում ձեզ կհաջողվի ոչնչացնել հակառակորդի 1 վերնաշապիկ, 2 մայկա և 3 բոթաս:
Հինգշաբթին շատ անհաջող օր է. ամպերի կուտակում, անձրևի տեղում, վճռական գործողությունների հետաձգում` անորոշ ժամկետով:
Ուրբաթ օրը գրագողության մեջ չմեղադրվելու համար կսկսեք վանկարկել «Պայքար, պայքար մինչև մահ կամ ազատություն»:
Շաբաթ-կիրակի օրերին փորձեք Արթուր Վանեցյանին դուրս մղել Ազատության հրապարակից, քանի դեռ ձեր աստղը չի մարել: