...

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

ՉԻ, ապրիլի 9, 2010թ.

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Ռոբերտ Քոչարյան - Կենդանակերպի նշանը՝ Զանոզա։

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է բուռն իրադարձություններով։

Երկուշաբթին ծանր օր է։ Անսպասելիորեն կհասկանաք, որ “տարածաշրջանի ամենաերիտասարդ պռաշլյակի” կարգավիճակը երկարում է։ Ծանր դեպրեսիա։ Տուռնիկը չի օգնի։

Երեքշաբթին բարենպաստ է հատկապես տնտեսական գործունեության համար։ Էլիտար շենքերից մեկում բնակարան կվաճառվի։ Հոգեկան վերելք, աշխատունակության աճ։

Չորեքշաբթի օրը անսպասելիորեն առողջական խնդիրներ կունենաք։ Մի վհատվեք։ Աստղերը խորհուրդ են տալիս դիմել բժշկի։

Հինգշաբթին ծանր օր է։ Բժիշկները մանրամասն կհետազոտեն ձեր մարմնի այն մասը, որով սովորաբար մտածում եք։ Խուճապի մատնվելու կարիք չկա, թութքը հեշտ է բուժվում։

Ուրբաթը հոգեկան վերելքի օր է։ Կհպարտանաք, որ ձեզ այնքան էլ չեն սիրում։ Օրվա վերջում կպարզեք, որ միայն Հայաստանում հպարտանալու 3 միլիոն առիթ ունեք։

Շաբաթը և կիրակին անցկացրեք օֆիսի մասանդրայում։

ՎԱՐԿԱՆԻՇ

   7521 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ