...

Աստղերը հուշում են. Սամվել Ֆարմանյան

Աստղերը հուշում են. Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյան. կենդանակերպի նշանը՝ Մուտիլյոկ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է առեղծվածային իրադարձություններով:

Երկուշաբթի օրը գիշերը ձեր ննջասենյակի պատուհանին կհայտնվի Համլետի հոր ուրվականը և կպատմի Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու սարսափելի գաղտնիքը

Երեքշաբթի օրը սաունայի «պարիլկայում» կսպասեք գլխավոր դատախազին, բայց նա չի գա. տրամադրության անկում, դեպրեսիա:

Չորեքշաբթի օրը շոգեհարվելուց երկու «գաիշնիկ» կմոտենան և ձեզ կտանեն տուգանային հրապարակ՝ բացատրելով, որ չի կարելի մառախլապատ ճանապարհով տկլոր քայլել:

Հինգշաբթի օրը ձեր աշխատասենյակում կհայտնվեն Նաիրա Զոհրաբյանի և Էդմոն Մարուքյանի ուրվականները. կպարզվի, որ դրանք ուրվականներ չեն:

Ուրբաթ առավոտյան հիվանդանոցում ուշքի կգաք, ձախ աչքը կսկսի մի քիչ տեսնել: Երեկոյան ձեզ տեսակցության կգան Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը. կպարզվի, որ դրանք ուրվականներ են:

Շաբաթ և կիրակի կանցկացնեք 6-րդ հիվանդասենյակում՝ կոմունիզմի ուրվականի հետ: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3586 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ