Վազգեն Մանուկյան. Կենդանակերպի նշանը՝ Իդիոտոզավր։
Այս շաբաթը հագեցած է սեփական անձի մասին հիշեցնող իրադարձություններով:
Երկուշաբթին կսկսվի ուրախ լուրով. Լևոնն է խոսել: Բարձր տրամադրություն, անկախական զգացողություններ, հայրենիք փրկելու առիթներ:
Երեքշաբթի օրը կազդարարեք վարչապետերի ակումբ ստեղծելու մասին, որտեղ կընդգրկվեն 1990 թվականի օգոստոսից մինչև 1991 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածի բոլոր վարչապետերը:
Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ նախագահների ֆորմատով հանդիպումները անպտուղ են, քանի դեռ 1996-ի ընտրությունների արդյունքները չեն վերանայվել:
Հինգշաբթի օրը հանդիպում համաշխարհային ազգի հետ. կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ունեցող հարցեր:
Ուրբաթ օրն առավոտյան Սերժ Սարգսյանին թաքուն կառաջարկեք դաշինք կազմել ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, երեկոյան՝ Քոչարյանին կառաջարկեք միավորվել ընդդեմ Սերժ Սարգսյանի, կեսգիշերին կհայտարարեք, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ձեր դեմ են միավորվել:
Շաբաթ-կիրակի օրերին միջազգային քաղաքականությանը մասնակցելու հայտ ներկայացրեք. եթե 20 րոպեում հայտը չհաստատվի, սեղմեք աստղային կոճակը: