...

Այ, այ, այ, Պուերտո-Ռիկո

Այ, այ, այ, Պուերտո-Ռիկո

Լրագրող Արմեն Դուլյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին, ասել է, որ այն լուծում չէ և որպես վատ հանրաքվեի օրինակ, բերել է Պուերտո-Ռիկոյի օրինակը:

«ՉԻ». Ուրեմն, որ Հրայր Թովմասյանը նոր էր հորինել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, այդ աջաբ-սանդալը կարդալով, մի քանի անգամ լրագրողները, պատգամավորները նրան հարցրին, թե որ երկրների փորձն է հաշվի առել՝ գրելով այդ սահմանադրական տեքստը: Այսինքն, որ երկրի քաղաքական համակարգն է հիմք հանդիսացել այդ ռեյտինգային կոչվող ապուշության համար:

Եթե ճիշտ ենք հիշում, Հրայր Թովմասյանը, հետո՝ Վարդան Պողոսյանը, պատասխանեցին... Սան-Մարինոյի ընտրական համակարգը: Այսինքն, աշխարհի ավելի քան 200 պետության քաղաքական համակարգերից հատկապես Սան-Մարինոն էր մեզ հոգեհարազատ: Իհարկե, հետո պարզվեց, որ ռեյտինգային այս համակարգը աշխարհում նախադեպը չունի: 

Հիմա հանրաքվեի դեմ արտահայտվողները հազար ու մի փաստարկ են բերում. էլ կորոնավիրուսը, էլ ժողովրդի ցածր ինքնագիտակցությունը, կրթական ցենզը, Հելսինկյան խարտիայի ինչ-որ կետերը, բայց ահա Պուերտո-Ռիկոյին դեռ ոչ ոք օրինակ չէր բերել:

Այսինքն, եթե Պուերտո-Ռիկոյում հանրաքվե է եղել, ու դա ցանկալի արդյունք չի տվել, ուրեմն, մեր հանրաքվեն էլ պետք է չլինի: Սա նույնիսկ ոչ թե երկաթյա, այլ՝ չուգունե տրամաբանություն է: Աշխարհում տարեկան բազմաթիվ հանրաքվեներ են լինում՝ սկսած Սուդանից մինչև Ճապոնիա: Հետո՞: Հանրաքվեների մի մասը կարող է հաջող արդյունք տալ, մյուս մասը՝ ոչ այնքան: Մարդը բերում է՝ թե բա Պուերտո-Ռիկոն: Այդպես լավ չի, միանգամից Համուրապիի օրենքների ժողովածուն ներկայացրեք: Հասկանում եք, չէ՞, դեմ են հանրաքվեին, բայց բան չունեն ասելու, թե ինչու են դեմ: Հույսները մնացել է Պուերտո-Ռիկոն:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2636 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ