...

Այս մարդը ո՞նց է պատգամավոր դարձել

Այս մարդը ո՞նց է պատգամավոր դարձել

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովրդին ստիպում են մնալ տանը, որ ընդվզում չլինի: Հազարավոր սովյալներ ունենք, ու իշխանավորներից ոչ մեկի պետքը չի: Մենակ արգելք ու սպառնալիք եք տարածում... Բա ու՞ր մնաց ձեր հպարտ քաղաքացին...»:

ՉԻ.- Մեզ մի հատ հարց է սկսել տանջել. նման ուղեղով մարդը ինչպե՞ս է պատգամավոր դարձել: Մեկը չլինի՞, սրան ասի՝ ապեր, մի քիչ շարիկներդ փախած են:

Ըստ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալների, ավելի քան 200 երկրում կորոնավիրուսի վարակի դեպք է գրանցվել: Այդ 200 երկրից մի հարյուրում արտակարգ դրություն և կարանտին է հայտարարված, մարդկանց հրահանգել են տներից դուրս չգալ: 

Հիմա այս բհկականի տրամաբանությամբ, մոտ 100 երկրում ժողովրդին ստիպում են մնալ տանը, որ ընդվզում չլինի: Այն էլ ի՜նչ երկրներում. Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Նիդերլանդներում, ԱՄՆ-ի մի շարք նահանգներում: Այո, Անգելա Մերկելը այնպես է վախենում ժողովրդից, որ նրանց պարտադրում է տանը մնալ: 

Նման՝ «պլենդուզից» ցածր մտքեր հայտնողը, որը սովյալներից է խոսում, ավելի լավ է շեֆին ասի, որ պետք չէ երկու տուփ վերմիշելը մի տաս հոգու բաժանել, հետո դա սեփական ալիքով օրը 70 անգամ ցույց տալ: Երբ «Կենտրոնը» միացնում ես, Գագիկ Ծառուկյանի գովքն է, թե մեզ մակարոն է տվել: Համաճարակի ու ծանր այս իրավիճակի վրա «բարեգործի» ռասկրուտկայով զբաղվելը, մեղմ ասած... լավ, չենք նշում այդ բառը: Գևորգ Պետրոսյանը լավ էլ կջոկի:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3306 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ