ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՕԵԿ-ի երիտթևի նախկին ղեկավար Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ոստիկանության հայտարարությանը, որով հերքվել էր, թե նրան սաունայում ինչ-որ քննիչ էր մոտեցել:
«Կինը միշտ ամենակատաղի կերպով է ձգտում նոր ամուսնուն ապացուցել, որ հնի հետ չի հանդիպել: Ու հատկապես նորի մասին չի բամբասել:
Իսկ «դատախազական փայլուն իրավական օպերացիայի» մասին ձեր այսօրվա հաղորդագրությունը վերջն էր: Դուք լու՞րջ եք, տղերք: Բա ժամանակի ու տարածության պակաս տվյալներ ունեիք, էդ ի՞նչ եք արել:
Էս անգամ, երեւի, չեք պլստալու: Կհանդիպենք», գրել է Ֆարմանյանը:
«ՉԻ». Դուք բան հասկացա՞ք: Ճիշտ է, մենք էլ չհասկացանք:
Այս տղայի հետ ինչ-որ լուրջ բան է կատարվում: Սաունայում իրեն քննիչների ուրվականներ են մոտենում: Դրանից ազդված, խոսում է կին-տղամարդ հարաբերություններից, որոնք ժամանակի ու տարածության պակաս ունեն: Ու դրանից էլ անբավարարության սինդրոմ է սկսվել մոտը, սպառնում է, որ հաջորդ անգամ սաունայում քննիչ տեսնի, չի թողնելու, որ պլստա: Այդպես էլ ասում է՝ կհանդիպենք:
Համաձայն ենք, ծանր դեպք է: Շտապ քննիչ ուղարկեք սաունա: