...

Այսօր կորոշվի

Այսօր կորոշվի

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այսօր Եվրամիության անդամ երկրների դեսպանները Բրյուսելում կքննարկեն ու որոշում կկայացնեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելության վերաբերյալ, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանին՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Պրահայի հանդիպմանը հետևած քառակողմ հայտարարության մեջ ասված էր, որ Հայաստանը համաձայնել է Եվրամիության քաղաքացիական առաքելություն տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Անզեն առաքելությունը պետք է աշխատանքները սկսի առաջիկա շաբաթներին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով՝ կողմերի միջև վստահության և զեկույցներով սահմանային հանձնաժողովներին աջակցելու համար: Թե որ երկրներից են լինելու քաղաքացիական դիտորդները, հստակ չէ։ «Այս պահի տվյալներով, ամենայն հավանականությամբ, առաքելությունը բաղկացած կլինի 40 հոգուց»,- «Ազատությանը» հայտնել են Բրյուսելի դիվանագիտական աղբյուրները՝ առանց հավելյալ մանրամասների։ Դիվանագետները չեն բացառում, որ եվրոպացի դիտորդները կարող են Հայաստան գալ Վրաստանից, որտեղ Միությունը դեռ 2008-ից՝ ռուս-վրացական օգոստոսյան կարճատև պատերազմից հետո է քաղաքացիական առաքելություն տեղակայել։

Արևմուտքն արագացնում է գործընթացը։ Ամեն ինչ արվում է, որ համապատասխան մթնոլորտում կողմերն արագորեն կարողանան սահմանային հանձնաժողովների աշխատանքը սկսել։ Աշխատանքը կսկսի՝ նոր հարցադրումների ու լարվածության առաջ կանգնեցնելով հասարակության մի հատվածի։ Եվ չնայած «մթնոլորտային փոփոխությունների» գործընթացի մեկնարկին՝ հակառակորդն երեկ գիշեր տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

Գոհար Վեզիրյան 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   411 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ