...

Այսպես վարվում է երկրով անցնող ասպատակը

Այսպես վարվում է երկրով անցնող ասպատակը

ՀՀ դատախազությունը հայտնել է, որ ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ Ռուբեն Հայրապետյանը 2003թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի, և այդ հիմքով նրա նրա նկատմամբ քրեական հետապնդումը Ռուսաստանի տարածքում դադարեցվել է:

«ՉԻ». Փաստորեն, նախկին իշխանավորների, օլիգարխների, հանցագործ տարրերի հայրենիքը Ռուսաստանն է եղել, մեզ վրա խաբար չի եղել: 

Քոչարյանից սկսած՝ բոլորը ԺԵԿ-ի տեղեկանք են ունեցել: Մեկը տեղեկանք է հանել, որ վերջին 10 տարին Ստեփանակերտի իր ախոռում (Սայաթ Շիրինյանի բառապաշարից ենք օգտվում) նստած, իրականում Հայաստանում է բնակվել, էն մնացածներն էլ հայրենիքի փոփոխություն են իրականացրել: Ու այս ամբողջ կույտը տարիներ շարունակ հայրենիքից էր խոսում, հայրենասիրությունից, ոչ մի թիզից, երկիրը կործանումից փրկելուց, ու այդ ճառերի արանքում ձեռքը գրպանն էին մտցնում, շոշափում ռուսական անձնագիրը, տեսնեն՝ տե՞ղն է:

Չնայած, վստահ ենք, սրանք ոչ միայն ռուսական, նաև այլ երկրների անձնագրեր էլ կունենան. չինական, ավստրիական, ամերիկյան, ո՞վ գիտե, միգուցե՝ թուրքական: Հայրենիք փոխողների համար ի՞նչ տարբերություն՝ ինչի հետ փոխեն:

Ու սրանք այլ երկրների անձնագրերով երկիր են ղեկավարել, պաշտոններ զավթել, պատգամավոր ընտրվել: Ստացվում է, որ տարիներ շարունակ մեր երկիրն իսկապես օտարների ձեռքում է եղել, ինչպես Վանոն կասեր՝ ասպատակների:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1949 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ