...

Շատ խորամանկ տակտիկա

Շատ խորամանկ տակտիկա

Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին: Այս մասին հայտնել է Ռ. Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը. «Ռաֆիկ Հայրապետյանին հրավիրել են հարցաքննության, սակայն Հայրապետյանները չեն կարող ներկայանալ նախաքննական մարմին, քանի որ երկրում չեն։ Շաբաթ օրվանից քննիչին հայտնում ենք, որ համավարակով պայմանավորված՝ ավիափոխադրում չկա, անհնար է գալը»:

«ՉԻ». Ճիշտ է, արտերկրում գտնվող մեր բազմաթիվ հայրենակիցներ վերջին երկու ամսում վերադարձել են Հայաստան, բայց ընդունենք, որ իսկապես Հայրապետյանները ի վիճակի չեն վերադառնալ և ներկայանալ նախաքննության մարմիններին:

Բայց մեզ ուրիշ բան է հետաքրքրում. իսկ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն ինչո՞ւ չփախավ Հայաստանից: Հաստատ դրա հարավորությունն ունեցել էր: Ով ասես, որ չփախավ Հայաստանից, մենակ նախկին սուպերնախարարը մնաց: 

Մեզ թվում է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից միայն Գագիկ Խաչատրյանին չեն ասել. «Ապեր, թռի՛»: Երևի մոռացել են, կամ հեռախոսն անջատված է եղել: 

Կամ էլ սա իշխանությունների որդեգրած խորամանկ տակտիկան է. մարդուն ասում են, քո դեմ քրեական գործ ենք հարուցում, պայմանով, որ պիտի Հայաստանից հեռանաս: Մարդն էլ ասում է՝ համաձայն եմ: Մինչև էսինչ օրը մեղադրանք է, բան է, չներկայացնեք, որ հասցնեմ վեշերս հավաքեմ, գնամ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2038 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ