...

«Քոք մաշեցնողի» տարիներին նեմեցավարի ապրում ու չէր խոսում

«Քոք մաշեցնողի» տարիներին նեմեցավարի ապրում ու չէր խոսում

«Ղազախական դեպքերը ցույց են տալիս, որ իշխանության համար պայքարը ոչ թե «քոք մաշեցնելով» պետք է լինի, այլ ժողովրդի քվեն վայելելով»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

ՔՊ-ականները ինչ-որ շատ են ոգևորվել ղազախական դեպքերից։ Երևի մտածում եմ, որ իսկապես ՀԱՊԿ նախագահող երկիր են, և հենց իրենք են որոշում՝ ում թույլ տան «քոք մաշեցնել», ում՝ «ժողովրդի քվեն վայելել»։ Աշխարհը դեռ քննարկում է, թե ինչ է կատարվել ու կատարվում Ղազախստանում, բայց Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարում են, թե տեսաք, որ չկարողացան «քոքը մաշեցնել»։ Իրականում Անդրանիկ Քոչարյանը «քոք մաշեցնողի», այն է՝ Ռոբերտ Քոչարյանի տարիներին, լավ էլ ապրում էր։ Ծվարել էր իշխանամերձ Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի թևի տակ և ապրում էր նեմեցավարի։ Ապրում էր, հանգստանալու էր գնում, շրջագայում էր, անգամ բուժվում էր Հայրապետյանի հաշվին ու չէր էլ երազում «ժողովրդի քվեն վայելելու» հնարավորության մասին։ ՀԱԿ-ում բնադրված տարիներին էլ նրան էլի Հայրապետյանը փրկեց։ Գնացել էր Սերժ Սարգսյանի մոտ ու միջնորդել էր Անդրանիկ Քոչարյանի համար, որ չկալանավորեն։ Երևի հիմա փոշմանում է, որովհետև հեղափոխությունից հետո Ռուբեն Հայրապետյանի կալանավորման փորձերի ողջ գործընթացում Քոչարյանն ակտիվիստ էր։ Հիմա նստել՝ մեծ-մեծ ու կարևոր բաներից է խոսում։ 

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2642 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ