«Չգիտեմ՝ ինչու քաղաքացիները մեզ չեն միանում». Դավիթ Հարությունյան:
«ՉԻ». Բա ասում էիք՝ վունդերկինդ է: Փաստորեն տարրական բաներ էլ չի հասկանում. այդպիսի վունդերկինդ որտե՞ղ եք տեսել:
Պարոն Հարությունյան, քաղաքացիները չեն միանում ձեզ, որովհետև այլևս չեն ցանկանում, որ դատավոր նշանակվելու գինը սկսվի 50 հազար դոլարից:
Քաղաքացիները չեն միանում ձեզ, որովհետև չեն ցանկանում, որ դատարանները կրկին դառնան գործադիր իշխանության որոշումների դակող:
Քաղաքացիները չեն միանում ձեզ, որովհետև հիշում են, թե ինչպես էիք յուրաքանչյուր ռազմավարական օբյեկտ վաճառելու նախագիծ հմտորեն քողարկում և հիմարացնում հանրությանը:
Քաղաքացիները չեն միանում ձեզ, որովհետև հիշում են, թե ինչպես էր ձեր ժամանակներում, երբ յուրաքանչյուր ներդրող նախ պետք է ներկայանար ձեզ հետ փոխկապակցված փաստաբանական գրասենյակ:
Սրանք անձնապես ձեր մասով, իսկ ձեր թիմակիցների մասով թերևս մի քանի հազար պատճառ գտնվի, թե ինչու քաղաքացիները չեն միանում ձեզ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: