ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Բարսեղ Բեգլարյանի և մյուսների գործով դատական նիստին:
Դատարանի բակում հավաքված աջակիցներին դիմելով՝ նա ասել է. «Չեմ հարցնում՝ ոնց եք, ձեզնից կախված բան չկա»:
«ՉԻ». Է՜, Սերժ Ազատիչ: Բա եղա՞վ: Էսքան տարի ընդդիմություն լինելով՝ այսօր խոստովանում եք, որ ձեզանից ոչինչ կախված չէ:
Իսկ ո՞ւր կորան ոգեշնչող կոչերը, մինչև վերջ պայքարելու հաստատակամությունը: Դե բա որ ձեզանից ոչինչ կախված չէ, էլ ինչի՞ եք խորհրդարանում պատգամավորներ պահում:
Չէ, մենք ուրիշների պես չենք ասելու՝ 100 հոգի է պետք, որոնք պատրաստ են մեռնել: Քավ լիցի: Բայց վերջին հաշվով, խորհրդարանական ընդդիմություն եք, մեծ կուսակցություն՝ տարածքային կառույցներով, նույնիսկ այս իրավիճակում համակիրների մեծ զանգվածով:
Թե որ մի բան կախված է, նաև ձեզանից է կախված, որպեսզի երկիրն այս վիճակից դուրս բերվի: Վստահե´ք ձեր ուժերին, հավատացե´ք ծարավին: