...

Բա ինքը «մասկա» կրող տղա՞ է

Բա ինքը «մասկա» կրող տղա՞ է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչու է այսօր խորհրդարանական հանձնաժողովի նիստում առանց դիմակի եղել, միակը նիստի մասնակիցներից, պատասխանել է. «Ես ընդհանրապես դիմակ չեմ կրում»:

«ՉԻ». Սա կոչվում է քրեական մտածելակերպ: Այն հատուկ է նրանց, որոնք ամեն օր հայտարարում են իրենց ազգային, ավանդապաշտ, ադաթավոր էության մասին, որոնք իրենց ահավոր պահպանողական են համարում, բայց իրականում մնում են նույն քյարթ, «սուտի» գողականը:

Այսինքն, Գևորգ Պետրոսյանն իրեն համարում է օրենքից վեր մարդ: Շատ տարածված արտահայտություն է. «բա ես էն տղեն ե՞մ, որ օրենքով շարժվեմ»: Էս մարդն էլ ասում է. «բա ես դիմակ կրող մարդ ե՞մ»: Մի հատ Գագիկ Ծառուկյանը վրադ թարս նայի, ոչ միայն դիմակ կկրես, մի հատ էլ բժշկական ախտահանված «պլաշ» կհագնես, դրանով կքնես-վեր կկենաս: 

Սրանց «դուխը» միայն հերիքում է այնքան, քանի դեռ սաստող չկա, քանի դեռ՝ օրենքը պահպանող, հսկող ոստիկանություն, ԱԱԾ, և ընդհանրապես՝ իշխանություն չկա: 

Սերժ Սարգսյանի օրոք ընդամենը մի օր ԲՀԿ-ի ղեկավարների վրա «նաեզդ» արեցին, այս նույն «լավ տղեն» ինչ-որ ծակ էր մտել, քանի շաբաթ ձայնը դուրս չէր գալիս: Ինչպես ասում են՝ կատվի վազքը մինչև մարագն է:

 

Ես կրող տղա չեեեե՛մ:

Опубликовано Mher Ghazaryan Понедельник, 25 мая 2020 г.

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2238 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ