...

Բա որ տուն չմնա՞

Բա որ տուն չմնա՞

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ներքին Հանդի հատվածում 2 օր առաջ տեղի ունեցած սադրանքին, ասել է. «Ինչպես տեսնում ենք նաև այդ ընթացքում Ադրբեջանի խոսույթը նոր որակումներ է ձեռք բերել: Այդ խոսույթը ձեռք է բերել հրահանգների, ցուցումների տեսք:

Ես չեմ բացառում, որ Ներքին Հանդի իրադարձությունները ունենան կրկնություններ, միգուցե տարբեր այլ հատվածներում, որովհետև երեկ էլ մի թեթև անոնս լսեցինք կառավարության նիստում, և այդ ճնշումների արդյունքում էլի ինչ-որ բաներ կհանձնվեն և այսպես շարունակ, մինչև այստեղ հավաքված բոլորս, մեր քաղաքական դաշտը և առաջին հերթին մեր ժողովուրդը, գոնե այն հատվածը, որն անտարբեր չի իր հայրենիքի ապագայի հանդեպ, ուղղակի այս իշխանություններին ուղարկեն տուն»:

«ՉԻ». Է՜, պրն Սարգսյան: Արդեն քանի տարի է, ընդդիմությունը իշխանություններին տուն ուղարկելու փոխարեն ինքն է տուն գնում: Գոնե ընդդիմության այն հատվածը, որն իբր անտարբեր չի իր հայրենիքի նկատմամբ:

Համ էլ մինչև իշխանություններին տուն ուղարկելու պահը գա, կարող է պարզվի, որ էլ տուն չկա: Արդեն հանձնել, պրծել են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   604 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ