...

Բադրիջաններից թխվածքաճաշ՝ իտալական ձևով

Բադրիջաններից թխվածքաճաշ՝ իտալական ձևով

Զարմանալի է, թե որքան համեղ կերակուրներ կարելի է պատրաստել բադրիջաններից: Իտալիայում այն ուտում են ամենուրեք, բայց եթե հարավում նախընտրում են բադրիջանների ու լոլիկի համադրությունը, ապա երկրի հյուսիսային շրջանների բնակիչները սիրում են, իրենց իսկ խոսքով, «սպիտակ» (առանց լոլիկի) տարբերակը: 

Բադրիջաններից թխվածքաճաշը պատրաստում են Տոսկանայում: Տեղաբնակները պնդում են, որ նման կերպ պատրաստած բադրիջանները սնկի համ ունեն:

Բաղադրիչները

  • 1 կգ բադրիջան
  • 4 ձու
  • ½ բաժակ կաթ
  • 3 ճ.գ. ալյուր
  • փոքրիկ փունջ մաղադանոս
  • 1 ճյուղ խնկածաղիկ
  • ձիթապտղի ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Բադրիջանները հաստ շերտերով օղակաձև կտրատեք: Դրեք քամիչի վրա, աղ արեք, վրաները ափսե դրեք, ափսեի վրա՝ ծանր մի բան ու 30 րոպե թողեք՝ այդպես մնան: Ապա լվացեք բադրիջաններն ու չորացրեք:
  2. Բադրիջանները թաթախեք ալյուրի մեջ, թավայի մեջ ձիթապտղի ձեթ լցրեք, միջին ուժգնության կրակի վրա երկու կողմից տապակեք բադրիջանները, յուրաքանչյուր կողմը՝ մոտ 1-2 րոպե: Անհրաժեշտության դեպքում կարող եք ավելացնել ձեթը: Պատրաստի բադրիջանները տեղադրեք անձեռոցիկի վրա:
  3. Մանր կտրատեք մաղադանոսն ու խնկածաղիկը: Թասի մեջ հարեք ձվերը, ավելացրեք կաթը, կտրտած կանաչիները, մի փոքր աղ ու խառնեք:
  4. Տապակին կարագ քսեք, բադրիջանները շերտ-շերտ տեղադրեք, վրան լցրեք ձվի ու կաթի խառնուրդը: Տապակը 30 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  5. Ուտեստը մատուցեք տաք վիճակում:

Խորհուրդ: Ուտեստն ավելի բազմազան դարձնելու համար բադրիջանների արանքում կարող եք եփած խոզապուխտ դնել ու թխվածքաճաշը աղացած սև պղպեղով համեմել:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1868 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ