...

Բագրատյանի հրճվանքն անհասկանալի է

Բագրատյանի հրճվանքն անհասկանալի է

«Եթե Քոչարյանն ազատ չարձակվի, Ռուսաստանը կպատասխանի շռնդալից»,- ասել է Հրանտ Բագրատյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայելի» հաղորդաշարի եթերի ժամանակ:

ՉԻ. Նախ, անհասկանալի է Բագրատյանի հրճվանքը: Արդյո՞ք հարիր է պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձնավորությանն ուրախանալ, որ օտար պետությունը կարող է միջամտել մեր արդարադատության գործունեությանը: Սազական է արդյո՞ք Հայաստանի երբեմնի վարչապետին դառնալ Քոչարյանի շարքային աջակից և նրա դեղին մամուլի տիրաժավորող: Ընդունելի է արդյո՞ք, որ իրեն ազատական գաղափարախոսության կրող հռչակած անձը ողջունի հետադիմական Ռուսաստանի լոբբինգը, Հայաստանում մենաշնորհների ներդրման հիմնադրողի օգտին:

Ասում են, որ Բագրատյանը շատ ուժեղ տնտեսագետ է: Տեսնես ի՞նչ եղան նրա անցած տարվա կանխատեսումները, որ 2019 թվականի հունվարին դրամը էական անկում է ապրելու և կառավարությունը չի կարողանալու վճարել աշխատավարձերը: Բագրատյանի ուսանելու տարիներին տնտեսագիտությունը շատ սերտորեն էր կապված քաղաքագիտության հետ: Իսկ որպես քաղաքական մեկնաբան, նա գտնվում է գրեթե նույն հորիզոնականում, ինչ Մենուա Հարությունյանը: Միգուցե, միայն հոնորարների չափով է նրան գերազանցում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   6215 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ