...

Բան չմնաց

Բան չմնաց

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով 2020 թվականի 44-օրյա պատերազմին, հայտարարել է. «Չեմ բացառում, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև է եղել այդ պայմանավորվածությունը»:

«ՉԻ». Լավ, ընդունենք՝ այդպես է: Բայց հարց է առաջանում. բա հիմա ինչի՞ եք վազում Թուրքիայի ետևից: 44-օրյա պատերազմը, ձեր ասելով, երկու երկրների պայմանավորվածության արդյունք է: Մեկին հիմա մերժում եք, ասում եք՝ վատն է, մյուսը ո՞նց դարձավ լավը:

Արարատ Միրզոյանն է եռօրյա այցով գնում Թուրքիա՝ մոռանալով, որ Թուրքիայի պատճառով ենք պարտվել պատերազմում: Թուրքիայից այստեղ պատվիրակություն է գալու, մերոնք ընդունելու են աղ ու հացով: 

Արդեն հայտարարում են, որ հայ-հայ խաղաղության պայմանագիր է կնքվելու, թուրքերի ու ադրբեջանցիների հետ եղբայրության դարաշրջան է բացվելու: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն է ասում, թե բան չմնաց, հեսա Փաշինյանը ստորագրելու է այն, ինչ պիտի ստորագրի: 

Երևի Թուրքիայի համար Հայաստանի իշխանությունները համաներում են հայտարարել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   446 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ