...

Բեյրութում պարզ է, բայց ո՞վ է հարվածել Դանիելյանին

Բեյրութում պարզ է, բայց ո՞վ է հարվածել Դանիելյանին

«Բեյրութում Իսրայելն ա հարվածել: Գիտե՞ք պատճառաբանությունը՝ covid 19 ... որտև տենց...»:

Համապարփակ վերլուծության հեղինակը «Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն է:

«ՉԻ». Քանի որ արդեն պարզաբանվեց, թե ով է հարվածել Բեյրութում, մնում է պարզել, թե ով է հարվածել Դանիելյանին, որ նման վերլուծություններ է անում: Իհարկե, առաջինը մտքներիս գալիս է Ալեն Սիմոնյանը: Նա գլխով խփեց Դանիելյանին, և վերջինս, որ առաջ էլ աչքի չէր ընկնում կուռ տրամաբանությամբ, արդեն մի քանի ամիս է, ընդհանրապես դարձել է հայկական վերլուծական մտքի ծաղրանկար:

Լիբանանի հատուկ ծառայությունների ղեկավարը ասում է, որ չկա որևէ ապացույց, թե Իսրայելն է հարվածել, բայց մենք գոնե գիտենք Դանիելյանի կապերը, նրա վերլուծական տաղանդը, աշխարհում ցանկացած իրադարձություն իրար կապելու նրա հմտությունը և ուստի՝ Դանիելյանը ճիշտ է, գեներալ Աբբաս Իբրահիմը՝ սխալ: Ճիշտ կանի հրաժարական տա, և Դանիելյանը կարճ ժամանակում կբացահայտի Իսրայելի մասնակցությունը պայթյունին: Կշահի և՛ Լիբանանը, և՛ Հայաստանը: Հայաստանը հաստատ, գոնե որոշ ժամանակով չենք լսի ձայնը:

Իսրայելում կորոնավիրուսի հետ կապված շատ ծանր վիճակ է: Նեթանյահուի կառավարության հրաժարականը շատերն են պահանջում, և Բեյրութի ոչ մի պայթյուն չի կարող ազդեցություն ունենալ այդ գործընթացների վրա:

Իմիջիայլոց, Իսրայելը շատ քինախնդիր երկիր է: Շատ մեծ փորձ ունի օտար պետություններում վերացնելու այնպիսի դեմքերի, որոնք խաղում են այդ երկրի հեղինակության հետ: Քանի շատ ուշ չէ և Իսրայելը չի զբաղվել Դանիելյանով, նա ճիշտ կանի թողնի այդ թեման և զբաղվի Միշիկին վարչապետ կարգելու իր մեծ առաքելությամբ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1764 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ