...

Բլից-վիրտուալ. Էդմոն Մարուքյան

Բլից-վիրտուալ. Էդմոն Մարուքյան

Պարոն Մարուքյանին պատահաբար հանդիպեցինք «Զվարթնոց» օդանավակայանում:

- Պարոն Մարուքյան, կարելի՞ է ձեզ մի քանի հարց տալ:

- Կներեք, շտապում եմ: Սիրուն աղջկա ավիաընկերությունը՝ Rynair-ը շատ խիստ է, ուշանալու դեպքում շատ մեծ տուգանք կվճարեմ, իսկ գործընկերները զգուշացրել են, որ չեն վճարի տուգանքը:

- Եթե գաղտնիք չէ, ու՞ր եք գնում:

- Հռոմ եմ գնում, բայց հստակ նշեմ թյուրըմբռնումներից խուսափելու համար՝ Վատիկան չեմ գնալու:

- Ինչո՞ւ եք դեմ հանրաքվեին:

- Հանրաքվեին դեմ չեմ, բայց դեմ եմ, որ ամբողջ ժողովրդի կարծիքը հարցնեն: Ազնիվ կլիներ, որ Փաշինյանի կողմնակիցները չմասնակցեին հանրաքվեին: Դա հավասար պայմաններ կստեղծեր բոլորի համար:

- Այսինքն՝ հասարակության մի ստվար հատված չմասնակցե՞ր:

- Այդ ստվար հատվածի կարծիքը գիտենք, դրանք առավոտից իրիկուն ինձ սպառնում են: Փաշինյանը դավաճանեց հեղափոխության մեր իդեալներին, հագավ Սերժ Սարգսյանի կոստյումը, և դա է պատճառը, որ ունի ռեյտինգ: Թող հանի կոստյումը, դուրս գանք փողոց, տեսնենք՝ որ մեկս ավելի շատ ռեյտինգ կունենա: Մարդիկ կմտածեն սփյուռքահայ է, բերել եմ երրորդ ճանապարհը ցույց տամ:

- Կգլխավորե՞ք ՈՉ-ի շտաբը:

- Դեռ չգիտեմ, Հռոմում կասեն՝ որ ճանապարհով գնամ: Բայց իրենց զգուշացնելու եմ, որ այլևս ինձ սխալ ճանապարհ ցույց չտան: Չնայած երիտասարդ տարիքիս՝ իրենց պատճառով մաշվեցի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5103 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ