...

Բլից-վիրտուալ. Սասուն Միքայելյան

Բլից-վիրտուալ. Սասուն Միքայելյան

- Պարոն Միքայելյան, ընկերներ շատ ունե՞ք:

- Ունեմ էլի, ես շատ իմանամ` վաղը ով կգա վլաստի:

- Երանոսյան Լյովա՞ն էլ էր ձեր ընկերը:

- Չէ հա, ես արդեն գիտեի, որ նա մարած աբլիգացիայա:

- Ասում են ժամանակին, Սերժ Սարգսյանն ամենից շատ ձեզանից է նեղացել, որ լքել եք ՀՀԿ-ն և անցել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմը:

- Տղա ջան, ես Վանգան չեմ: Ով չի սխալվում ընկերության հարցում: Ես ինչ իմանայի, որ էդ ժամանակ Սերժը դեռ կրելու ա: Բայց դե ինչ եղել եղել ա: Մենք ընդհանուր լիքը ընկերներ ունենք, բալքյամ մի օր կբարիշացնեն:

- Մանվել Գրիգորյանն էլ էր ժամանակին ուսադիրներ կրել, ինչո՞ւ նրան չպաշտպանեցիք:

- Ընկեր, ես ախտեցի եմ, աբարանցի չեմ: Պաշտպանեի, որ ինչ անեի: Տանեի, իրա սոված արջերին պահեի՞:

- Ճի՞շտ ենք հասկանում, որ հիմա ձեր ընկերը և՛ Փաշինյանն է, և՛ Վանեցյանը:

- Դե հա, էս անորոշ վիճակը իմ ներվերի վրա էլա ազդում, մի բան անելա պետք, սթափվելա պետք: Էսքան ընկերը ոչ մեկին լավ հեռանկար չի խոստանում:

- Ինչու ձեզ չընտրեցին ՔՊ վարչության անդամ:

- Ես ինչ իմանամ, փորձի Գագոյի հետ ընկերություն անեմ, երևի խանդեցին: Նրանց թվում էր, թե Ռոմանոսի ու Գագոյի ընկերության մեջ պետքա ընտրեի առաջինին: Ո՞վ ա Ռոմանոսը, ովքե՞ր են նրա ընկերները, ի՞նչ ունի ինքը կամ նրա ընկերները:

- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

- Ընկերության հայտ եմ ուղարկել Թրամփին ու Պուտինին, եթե ընդունեն, Հայաստանում էլ ընկերոջ կարիք չեմ ունենա:

«Չորրորդ իշխանություն», 2, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   6098 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ