...

Ծակ պրոֆեսորների փաստարկը

Ծակ պրոֆեսորների փաստարկը

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանը՝ մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը կրթական չափորոշիչների շուրջ ընթացող բանավեճի վերաբերյալ, մասնավորապես՝ պատմագիտության հետ կապված, ասել է. «Երկրորդ՝ կուզենայի իրեն և մեր ամբողջ ժողովրդին հիշեցնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այն նույն անձն է, ով հայտարարում էր՝ պատմությունը կեղծ գիտություն է, ազգային գաղափարախոսությունը՝ կեղծ կատեգորիա»:

«ՉԻ». Ուսանողության շրջանում բավական տարածված արտահայտություն կա. «ծակ պրոֆեսոր»: Ահավասիկ, թարմ օրինակ: 

Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ կրթական չափորոշիչների շուրջ ընթացող բանավեճը շատ ցածր մակարդակի է, վայել չէ հայ ժողովրդին, իսկ կոչումով այս պրոֆեսորն արձագանքում է. «Բա դու ո՞վ ես»: Վերջ, ուրիշ փաստարկ չկա:

Արտակ Մովսիսյանին թվում է, թե ինքը հակադարձել է Առաջին նախագահին, բայց իրականում իր իսկ խոսքով հաստատել է Տեր-Պետրոսյանի մտահոգությունը.  չափորոշիչների շուրջ ընթացող բանավեճում տգիտության դոզան շատ է: Իր օրինակով դա ցույց տվեց:

Դե, պատկերացրեք, եթե այսպիսի պրոֆեսորներն են ներքաշված մեր կրթական համակարգի, դրա չափորոշիչների շուրջ բանավեճերի մեջ, ուրեմն ինչ խավարամտություն, տգիտություն է տիրում, բանավեճի ինչպիսի ցածր կուլտուրա է թևածում: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 21, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ