...

Ցանկալին իրականության տեղ դնելու հետևանքները

Ցանկալին իրականության տեղ դնելու հետևանքները

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում հայտնել է՝ ՌԴ պաշտպանության նախարարությանն առավել անհանգստացնում է տեղեկությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտի են բերվում Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայիններ: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են ՌԴ ՊՆ նախարարությունից: 

«ՉԻ». Սկսվե՜ց: Նկատի ունենք՝ Շոյգուին հերոսացնելը: Վերջ, հեսա ռուսները կդնեն ու կգփցնեն ահաբեկիչներին:

Սկսենք նրանից, որ տեղեկությունը պաշտոնական չէ, այլ ՌԴ նախարարության աղբյուրի հիման վրա է: Երկրորդ, եթե դա նույնիսկ ճիշտ է, դրա հիման վրա հեռուն գնացող հետևություններ անելն անիմաստ է, քանի որ Ռուսաստանին հետաքրքրողը ոչ թե շարունակվող պատերազմն է, այլ այդ պատերազմում իր համար անցանկալի երևույթ հանդիսացող սիրիացի վարձկան-ահաբեկիչների առկայությունը:

Իսկ դրանք տարբեր բաներ են: Հետո երբ ամեն ինչ պարզվի և հասկանալի լինի, որ Ռուսաստանը մտադիր չէ պատերազմում մեր օգտին «տանկեր մտցնել», նորից հիասթափության ալիք է բարձրանալու, թե տեսեք, էլի մեր ռազմավարական դաշնակիցը մեզ «քցեց»: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1116 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ