...

Ծառուկյանին հոտով գտա՞ք, թե՞ հակառակը

Ծառուկյանին հոտով գտա՞ք, թե՞ հակառակը

«Իշխանությունն ու մեր երկիրը խաղալիք չեն ձեր համար: Գնացեք ձեր համար ձեր տարիքին ավելի հարմար խաղալիք գտեք ու ձեր պամպերսները պարբերաբար փոխեք, թե չէ վախենամ ձեզ գտնելու համար հիմա էլ գուգլի որոնման փոխարեն պետք է հոտի ուղղությամբ շարժվենք»: 

Ֆեյսբուքյան գրառման հեղինակը ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն է:

«ՉԻ». Ամենալավը հոտի պահն է: Մարդը գիտի, թե ինչ է ասում: Մնում է հասկանալ, 2015 թվականի ստորացումից, ահաբեկվելուց ու ջախջախվելուց հետո իրե՞նք են Ծառուկյանին հոտով գտել, թե՞ հակառակը՝ բարերարն է հոտով մեկիկ-մեկիկ գտել իր կուսակիցներին: Չէ՞ որ 2015-ի փետրվարյան մի ամբողջ օր չէին կարողանում գտնել Ծառուկյանին:

Լեզուն ոսկոր չունի, կարելի է ամեն ինչ էլ հայտարարել, բայց ծառուկյանականները երբևէ չպետք է խոսեն պամպերսներից: Տեղյակ մարդիկ պատմում են, որ Հովիկ Աբրահամյանի տան պատմական հանդիպումից հետո, դեռ երկար ժամանակ Ծառուկյանը մտերիմների մոտ հիշելով այդ մի քանի ժամը, չէր կարողանում զսպել հուզմունքը, պատմում ու պատմում էր, թե ինչ ահավոր սպառնալիքներ են հնչեցրել իր նկատմամբ:

Ինչ վերաբերում է տարիքին հարիր զբաղմունք գտնելուն: Օրեր առաջ հրապարակվեց Էնֆիաջյանի կուսակցության երիտթևի նախագահի ֆեյսբուքյան չաթը, որտեղ առկա են տվյալներ, թե ինչպես են փորձում համակարգել ֆեյքերի աշխատանքը: Նմանատիպ հրապարակում եղավ նաև մի քանի տարի առաջ Էնֆիաջյանի օգնականի վերաբերյալ: Այնպես որ, չգիտենք մնացած բարգավաճականները ինչպես, բայց Էնֆիաջյանը ունի կոնկրետ զբաղմունք: Նա կարող է թողնել օրենսդրական աշխատանքի իմիտացիան և իրեն ամբողջովին նվիրել ֆեյքաբուծարան ստեղծելու գործին, ազատ ժամանակ էլ կարող է Օդնակլասնիկով պաչիկ խաղալ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 28, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1782 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ