Ադրբեջանական վերջին ռազմական գործողությունների արդյունքում Արցախում հարյուրավոր մարդիկ են զոհվել: Ստեփանակերտի մոտ բենզինի պահեստի պայթյունից մոտ 150 հոգի է զոհվել:
Սա մեծ, սոսկալի ողբերգություն է, բայց այդպես էլ չտեսանք, որ այս առթիվ Հայաստանում գոնե մեկ օր սուգ հայտարարվի:
Մենակ չասեն, թե զոհերը Հայաստանից չէին: Մերոնք են, մեր հայերը, մեր եղբայրներն ու քույրերը:
Փոխարենը Աննա Հակոբյանն է ժպիտը դեմքին նկարվում: Հեչ չենք զարմանա, եթե հիմա էլ իր կյանքի ուրախ դրվագներով կիսվի: