...

Փող չկա, բայց դուք դիմացեք

Փող չկա, բայց դուք դիմացեք

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրել է. «Լեռնային Ղարաբաղում այսօր ապրող մեր քույրեր և եղբայրներ.
Պի´նդ եղեք։
Մի´ վախեցեք։
Ամո´ւր կանգնեք ձեր ոտքերի վրա։
Մի´ անհանգստացեք. մենք և Հայաստանի Հանրապետությունը ձեզ երբե´ք միայնակ չենք թողնի։
Հայաստանի Հանրապետության վարչապետի կյանքի ամե´ն վայրկյանը նվիրված է մեր պետությա´նը և Ձե´զ։
Հիմա մեզ ավելի հեշտ չէ´։ 
Հայաստանում ապրողները քիչ չե´ն տառապել։
Մեծահոգի´ եղեք, որ նրանք այժմ փառատոնների են մասնակցում։
Փառատոններ Ղարաբաղում դեռ կլինե´ն։
Պետք է ուղղակի դիմանալ։
Ընդամենը՝ դիմանալ»:

«ՉԻ». Սա մեզ մի պատմություն հիշեցրեց: 2016-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ղրիմ էր գնացել, այնտեղ մարդիկ փողոցում տարբեր հարցերով մոտենում էին նրան: Մի տարեց կին բողոքեց, որ թոշակը շատ ցածր է, հազիվ չոր հացի է հերիքում, հարցրեց, թե երբ պիտի թոշակներն ավելացնեն:

Մեդվեդևն էլ պատասխանեց, թե «հիմա փող չկա, բայց դուք դիմացեք», ու սա թևավոր խոսք դարձավ: 

Հիմա Աննա Հակոբյանն է. ասում է՝ դե, ծանր է ձեր վիճակը, սնունդ չկա, դեղ չկա, բայց դուք դիմացեք: Ընդ որում, դա ասում է «Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին»... հայերին էլ չէ, քույրերին ու եղբայրներին: 

Լավ, դիմանանք մեծահոգաբար, ոնց ասել է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   615 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ