...

Չասացիք՝ ի՞նչ եք արել այս ժողովրդի հետ

Չասացիք՝ ի՞նչ եք արել այս ժողովրդի հետ

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել է. «Իմ զորակցությունն եմ հայտնում հունիսի 20-ի ընտրություններին 3-րդ համարի քվեաթերթիկի արյունոտ «ապագա կա ապագա»-ն ընտրողներին. պինդ եղեք:

Նրանց չե՜մ մեղադրում, չե՜մ քննադատում իրենց սխալ ընտրության համար, այլ խորը կարեկցում եմ՝ հասկանալով նրանց ծանր հոգեվիճակը, վերջին մեկ ամսվա իրադարձությունների, զոհերի ու վիրավորների համար անձնական ծանր պատասխանատվության բեռը»:

«ՉԻ». Մեղադրում եք, էն էլ ոնց եք մեղադրում մարդկանց: Առանց հասկանալու, որ վերջին մեկ ամսվա իրադարձությունների, զոհերի ու վիրավորների համար անձնական ծանր պատասխանատվության բեռը նաև Ռ. Քոչարյանի վրա է ընկած: Երբ նրան երկիրը ծանր դրությունից դուրս գալու պրագմատիկ առաջարկ արվեց, նա նախընտրեց ահա այս իրավիճակը՝ պլյուս մի քանի հատ մանդատ: Սա ձեր ընտրությունն էր, ոչ թե ժողովրդի:

Դուք ավելի լավ է, վերջապես պատասխանեք այն դարակազմիկ հարցին. այդ ի՞նչ է արել Քոչարյանն այս ժողովրդի հետ, որ այսքան աղետներ ստանալուց հետո ժողովուրդը մերժեց նրան ու գերադասեց իշխանություններին: Այ, հենց այս հարցի պատասխանը տաք, այն ժամանակ էլ ՀՀ քաղաքացիներին մեղադրելու թեմային կանդրադառնանք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1669 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ