...

Սկզբի համար 7 տոկոսի շեմը հաղթահարեք

Սկզբի համար 7 տոկոսի շեմը հաղթահարեք

«Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը խորհրդարանում ամենաշատ ձայներն է հավաքելու»:

Կանխատեսման հեղինակը «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն է:

«ՉԻ». Սա քաղաքական անհեռատեսության ու փորձի բացակայության վառ դրսևորում է: Գոնե իր համար տեղ թողներ, որ հունիսի 21-ին ասեր, թե ինչու չիրականացան կանխատեսումները: Ասեր, որ դա տեղի կունենա, եթե իշխանությունները բիրտ և աննախադեպ կերպով չգողանան պարոն Քոչարյանի ձայները:

Քոչարյանը բոլոր քաղաքական գործիչների մեջ ամենամեծ անտիռեյտինգը ունի: Եթե Ղազինյանը դադարի շփվել միայն Քոչարյանի փաստաբանների հետ, շատ արագ կհամոզվի դրանում:

Մայիսի 9-ին կազմակերպած հանրահավաքը ակնհայտ դարձրեց, որ անգամ ուժերի աննախադեպ լարման դեպքում նա ի վիճակի չէ կազմակերպել ուժի այնպիսի ցուցադրություն, որը տպավորիչ կլիներ: Այդ հանրահավաքից հետո առավել իրատեսական կլինի մտածել դաշինքի համար անհրաժեշտ 7 տոկոս շեմը հաղթահարելու մասին:

Ամեն դեպքում, Ղազինյանը պետք է ամեն ինչ անի, որ ցուցակում առաջին տասնյակում լինի, հակառակ պարագայում կմնա մարդ-կուսակցության ղեկավար և Քոչարյանին պետք կգա միայն նորանոր 17+ շարժումներ ձևավորելու ժամանակ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   886 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ