...

Չես հավատում՝ հարցրու Քոչարյանին

Չես հավատում՝ հարցրու Քոչարյանին

Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարել է բառացիորեն հետևյալը. «Երբեք 3-րդ Հանրապետության պատմության մեջ ընդդիմությունն այսքան հալածված չի եղել, որքան հիմա»։

«ՉԻ». Եթե «Հայաստան» դաշինքի 80 տոկոսը ձերբակալվի, ղազինյանների տեսակի պատճառով հանրության մոտ որևէ հուզում և ըմբոստություն չի առաջանա: Ավելին, այս կարգի գնահատականներն ավելի են սրում հասարակության անտարբերությունը ընդդիմության ճակատագրի նկատմամբ:

Մի պարզ պատճառով՝ չի կարելի վիրավորել հասարակությանը: Իսկ վիրավորանքը հետևյալն է՝ նայում է մարդկանց աչքերին ու ասում, թե դուք հիշողություն չունեք: Իսկ թե ով չունի հիշողություն, վաղուց հայտնի է:

Պարոն երեսփոխան, մինչ դու և հարազատներդ իրավաբանական ֆակուլտետում նախնական կապիտալի կուտակմամբ էիք զբաղված, ներկայիս շեֆդ այնպիսի հալածանքներ էր իրականացնում ընդդիմության նկատմամբ, որ եթե հիմա ձեր դեմ իրականացվեն, մի օր չեք դիմանա: Չես հավատում՝ պարզապես գուգլի: Ի վիճակի չես՝ հարցուփորձ արա Քոչարյանին:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1533 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ