Լուր-մեկնաբանություն
23.02.2020 / 09:30
Աստղագուշակ
22.02.2020 / 22:00
Սատիրիկոն
22.02.2020 / 21:00
Քաղաքական
22.02.2020 / 20:00
Քաղաքական
22.02.2020 / 19:00
20.01.2020   09:15
1208

«ՉԻ» ռիթմով

 Читать на русском

ՍԴ-ն ձեր տակն է փորում

2019թ. «ՉԻ» վերջին համարում մենք ներկայացրել էինք, թե ինչ զարգացումներ կարող են լինել 2020-ին և ինչ է սպասվում իշխանություններին, եթե վերջիններս շարունակեն համառորեն անտեսել դատաիրավական ոլորտում շատ արագ բարեփոխումների անհրաժեշտությունը: Ամեն օրը հաշվի մեջ է: Որքան հապաղեն, այնքան Հայաստանում ներքաղաքական անկայունության, զենքի գործադրմամբ խժդժությունների, ընդհուպ քաղաքացիական պատերազմ հրահրելու հավանականությունը կմեծանա: Սա չենք չափազանցում: Տեսնում ենք, թե այս իշխանություններին տապալելու ուղղությամբ ինչպիսի ահռելի քարոզչական և քաղաքական հիմքեր են պատրաստում: 

Պետության և հասարակության գլխին ճոճվող գլխավոր դամոկլյան սուրը, իհարկե, Սահմանադրական դատարանի մի խումբ անդամներն են՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ: Հեղաշրջում իրականացնելու գլխավոր օջախն այստեղ է: Ամեն աստծո օր կարող են որոշում կայացնել և Նիկոլ Փաշինյանի իշխանությունը օրենքից դուրս համարել՝ այստեղից բխող անկանխատեսելի հետևանքներով: Կարող են բազմաթիվ աղմկոտ հանցագործություններ՝ սկսած Մարտի 1-ի ոճրագործությունից, պարտակել: Մի այնպիսի որոշում կկայացնեն, որ այլևս հնարավոր չլինի Քոչարյանին և նրա հանցակիցներին քրեական հետապնդման ենթարկել: Այդ ֆիքստուլ քայլերը՝ Հրայր Թովմասյանի սանիկ բռնել, խնամու ականջ քաշել, նրա դեմ ցուցմունք տվողներ փնտրել, դրանք կարճաժամկետ էֆեկտ կարող են ունենալ, բայց մեկ է. Հրայր Թովմասյանը ՍԴ ղեկավարի պաշտոնը չի հանձնի: Հայաստանը կվաճառի, երկիրը պատերազմի մեջ կներքաշի, բոլոր ընկերներին կուրանա, բայց պաշտոնից չի հրաժարվի: Իրեն նրա համար չեն ՍԴ ուղարկել, որ հրաժարական տա: 

Մարտի 1-ի գործով փաստաբան, փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը նախօրեին Նվեր Մնացականյանի հետ հարցազրույցում մտահոգություն հայտնեց, որ ՍԴ-ն կարող է ձեռք մեկնել Քոչարյանին: Իսկ Սեդա Սաֆարյանը հենց այնպես ոչինչ չի ասում: Նա միշտ խոսում է փաստարկված և հիմնավոր:

Ամենափրկչի ռասկրուտկան

Բնական է, որ հեղափոխությունից հետո նոր իշխանությունների դեմ սկսելու էին պայքարել և հարվածել: Հակաքարոզչություն, ավելի ճիշտ՝ քարոզչական տեռոր, ստահոդ լուրերի տարածում, բամբասանքներ, ամեն ինչ: Ամբողջ հեռուստաեթերը իրենցն է, կայքերի մեծամասնությունը՝ նույնպես, ֆինանսական ահռելի ռեսուրսներ ունեն՝ մարդկանց գնելու համար:

Սրան զուգահեռ նաև աշխատանքներ են տարվում իշխանություններին ինչ-որ հակակշիռ բևեռ ձևավորելու համար: Հներով դա հնարավոր չէ, եթե, իհարկե, ռազմական հեղաշրջում չլինի: Մնացած դեպքերում հնամաշ մենուաներով, բազմակի օգտագործման վահաններով, գառնիկներով որևէ արդյունքի հասնել հնարավոր չէ: Նոր, թարմ դեմքեր են պետք:

Ոնց որ թե մեկին կպցրել են՝ Արթուր Վանեցյանին: Այս օրերին ԱԱԾ նախկին պետի այնպիսի «ռասկրուտկա» է գնում, որ թվում է, թե լուսնից ամենափրկիչն է իջել, որի միայն տեսքից Նիկոլ Փաշինյանը վախից աթոռի տակ է մտնում: 

Ուղիղ 500 տարի առաջ Ֆրանսուա Ռաբլեն գրեց իր հանճարեղ «Գարգանտյուան և Պանտագրյուելը» վեպը: Վեպի մի հատվածը մեկը մեկին Վանեցյանի մասին է: Երկու հարևանների կենցաղային վեճը հասնում է թագավոր Պիկրոհոլ 3-րդի ականջը, սրա խորհրդականները ականջին թթվում են, թե դուխով առաջ գնա, առիթ է, հարևան երկիրը գրավի, դրանց պատժի, հետո մյուս երկիրը կգրավես, արձանդ կդնես, ու այդպես Պորտուգալիա, Իսպանիա, Իտալիա, սաղ կգրավես, հետո ծովերը, ու այդպես աշխարհի տիրակալը կդառնաս: Հինգ րոպեում այնպես են աշխարհի գրավման տեսարանները ներկայացնում, ընդգծում թագավորի մեծությունն ու հզորությունը, որ թագավորն ասում է՝ լավ բան եք ասում, գնամ, գրավեմ:

Եվ տար զմեզ ի իշխանութուն

Արթուր Վանեցյանի հետ երկար ու հետևողականորեն աշխատել են: Գլուխը մտցրել են, թե ախպեր ջան, արի քաղաքականություն մտի, քո տեղը մենք ստատուսներ կգրենք, սոցցանցերում էջեր կբացենք, կտարածենք, քո անունով ֆան-ակումբներ կբացենք, քո մասին մամուլը ամեն օր հիացմունքով կգրի, Նարեկը քո հասցեին ներբողներ կտարածի, քեզ կներկայացնենք որպես իշխանություններին լուրջ հակակշիռ, որը իմաստուն քայլերով ճաք է առաջացնում իշխանության մեջ: Դու բան մի արա, քեզանից հասնում է գլուխդ խորիմաստ տմբտմբացնել, դու տմբտմբացրու: Շատ չխոսես, շարունակի խորհրդավոր դեմքով ասել՝ չեմ պատասխանում այդ հարցին, ծիպը՝ ես ամեն ինչ գիտեմ ու կես տարի հետո ռեյտինգդ թռնելու է եսիմ ուր, ու դու վերցնելու ես իշխանությունը, դու ես Հայաստանի հաջորդ ղեկավարը:

Ու Արթուր Վանեցյանն էլ «կուտը կերել է»: Ինչ-որ իրեն ասում են, այդպես էլ անում է: Մարդուն ներշնչել են, որ «բեզ պյածի մինուտ» վարչապետ է: 

Սա մեզ մի ուրիշ պատմություն հիշեցրեց. ուրեմն, 2003 թվականի նախագահական ընտրություններից առաջ հայտնվեց Արամ Կարապետյանը: Մինչ այդ նրա մասին ընդհանրապես լսած չկային: Սա գնաց Հայկ Բաբուխանյանի հետ պայմանավորվեց, հարցերը լուծեց, ու մի կես տարի «Իրավունքը» ամեն օր Արամ Կարապետյանի մասին էր գրում: Մոտավորապես այսպիսի տոնայնությամբ. Արամ Կարապետյանը թափ է հավաքում, Արամ Կարապետյանի հեղինակությունը գնալով աճում է, իշխանությունները մտահոգված են, Արամ Կարապետյանը՝ գլխավոր այլընտրանք, ժողովրդի թեկնածու, Մոսկվան դաբրոն տվել է, ինչ-որ ֆանտասմագորիկ տեսարաններ էին ներկայացնում, թե ոնց են մարդիկ կախվում Ա. Կարապետյանի շորերից: Ի վերջո, նախագահականում մի 5-6 տոկոս հավաքեց: Արթուր Վանեցյանը այդ տոկոսներն էլ չունի, որովհետև՝ ի տարբերություն Արամ Կարապետյանի, որևէ հարցի վերաբերյալ երկու հոդաբաշխ խոսք չի կարողանում ասել: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2020



 Պիտակներ

         Արթուր Վանեցյան, Արամ Կարապետյան, Հրայր Թովմասյան, Չորրորդ իշխանություն




Գովազդ
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված

















































Ստոպ-կադր
Ստոպ-կադր
03.02.2020 / 2961